Սրանց դեպքում սա նորմալ երևույթ է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էսօր կարդացի, որ Կիրանցի բնակիչները հայտնում են՝ երբ կանգնում են գյուղի կենտրոնում՝ դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։
Ասեմ, որ խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ի դեպ՝ այդ մասին առաջինը հիշեց ու «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլը, իսկ 2024 թվականին՝ սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։
Սիրելի՛ կիրանցիներ, ասեմ, որ 2024 թվականից իմ հայրենի Օձունը Google Maps-ը լոկացիայով ցույց է տալիս «ՈւԶՈւՆԼԱՐ», որը 1967 թվականից ի վեր ոչ մի թղթաբանության մեջ գոյություն չունի։
Սրանց դեպքում սա նորմալ երևույթ է, երբ անտերխանայի վիճակ է, ու երկիրդ դարձրել են «проходной двор»․ ով ասես, որտեղից ասես, մտնում-դուրս է գալիս։
Փաստացի սկզբում հանձնում են տարածքը, հետո դրա անունն է հայտնվում հեռախոսիդ էկրանին, իսկ կոլաբորանտ իշխանությունը շարունակում է համոզել, թե ամեն ինչ կարգին է»։











































