Մեկ ժամով անջատում են բոլոր լույսերը
Մարտի 23-ին` Հայաստանի ժամանակով 20.30-ին, տեղի կունենա Վայրի Բնության Համաշխարհային հիմնադրամի “Երկրի ժամը” ամենամյա գլոբալ ակցիան: Իր մասշտաբով այն ամենազանգվածային ակցիան է մարդկության պատմության մեջ:
Սկսած 2007-ից, երբ ավստրալական Սիդնեյը հանդես եկավ նման նախաձեռնությամբ, ամեն տարի մարտի վերջին շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում մեկ ժամով անջատում են բոլոր լույսերը, քանի որ նրանց համար կարեւոր է Երկիր մոլորակի ապագան: 2007-ին ակցիային միացավ 50 մլն մարդ` աշխարհի 35 երկրների 270 քաղաքներից:
Այս տարի “Երկրի ժամը-2013″-ը կընթանա “Իմ քայլը, քո քայլը.մարտահրավեր նետիր աշխարհին` մոլորակը փրկելու համար” լոզունգով: Ինչպես եւ նախորդ տարի, այս տարի եւս Հայաստանը կմիանա ակցիային: