19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհնար է շարունակել

“Ժառանգության” քաղաքական հարթակում այսօր մնացել են հետևյալ թեմաները` առաջինը`  ինչպե?ս է իրեն այսօր զգում սիրելի Րաֆֆին ( ցանկանում ենք, որ լավ զգա, անհանգստանում ենք նրա առողջության համար և հորդորում ենք, որ դադարեցնի հացադուլը), և դրա հետ միասին, ևս մեկ անգամ համոզվում ենք և ընդգծում, որ հացադուլը քաղաքական պայքարի ձև չէ , և փնտրում ու ուզում ենք գտնել դրա հետևում քաղաքական օրակարգը (որը, կարծես, ոչ ոք այդպես էլ չի գտնում) : Երկրորդը`այն թեմաները որոնցով Րաֆֆին փորձում է արդարանալ նախագահի ասուլիսից հետո:

Այստեղ դիտարկենք , որ  երկրորդական-երրորդկան բնույթի դրվագներն ու տարրերը բերված են առաջին պլան`դրանց  մեծ կարևորություն հաղորդելով, մանրամասն ներկայացնելով, թե, ասենք,  ուղարկված փաստաթղթի շուրջ ինչ ուղղությամբ է գծեր արվել , որ բառերը շրջանակի մեջ առնվել, հանրահավաքների մասնակիցների թվի շուրջ է վիճաբանությունը, մինչդեռ իրական, գլխավոր բովանդակային հարցերը, որոնք քաղաքական օրակարգի հարցեր են և, որոնք նախագահը որպես թեմաներ բարձրաձայնել և շեշտադրել է ` թե’ իրենց համատեղ զրույցում, և թե իր կողմից որպես կարևորագույն քննարկման թեմաներ, զարգացման տեսլականներ. այդ հարցերին բացարձակապես արձագանք չկա:

Ասել է թե` ստեղծվում է մի կարծիք, որ, կա’մ այդ թեմաները չեն հետաքրքրում Րաֆֆուն, կա’մ էլ հետաքրքրում են ուրիշ թեմաներ, իսկ որ թեմաներն են դրանք: Այդ իմաստով հետաքրքիր է նաև այն դիտարկումը, որ սահմանադրական խորհրդի, սահմանադրական բարեփոխումների թեման կարևորվեց հանրապետության նախագահի կողմից, որի վերաբերյալ կա գործողություններ կատարելու պատրաստակամություն` գնալ այդ ուղղությամբ, քայլեր անել և ոչ միայն` վերլուծություններ և քաղաքական մեծ քննարկումների հարթակ բերել բոլոր քաղաքական ուժերի հետ միասին, այդ թվում և “Ժառանգության” :

Այդ թեման, որը մեկ տարի առաջվա Րաֆֆու հացադուլի քաղաքական պահանջն էր, պարզվում է, որ բոլորովին էլ հետաքրքիր չի եղել` ո’չ որպես նախագահի կողմից հնչեցրած առաջարկ իրենց առանձնազրույցի ժամանակ , և ո’չ էլ հիմա` որպես ասուլիսում հնչեցված գլխավոր քաղաքական թեմաներից մեկը, և դրան Րաֆֆու կողմից բացարձակապես ոչ արձագանք կա` դետալները ներկայացնելու իմաստով, և ոչ էլ վերաբերմունք: Այստեղից հարց է առաջանում` արդյոք նախորդ հացադուլի ժամանակ այս պահանջները  ևս ընդամենը գործիք էին, լոկ գործիք, ոչ նպատակ, ոչ հային և հայաստանցուն առաջ տանելու, պետությունը զարգացնելու նպատակային ուղենիշ:

Կարծում եմ`սա ծանր հարց է, որին  Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է պատասխանել, եթե չի ուզում կորցնել ոչ միայն այն  37 տոկոսը, որն ունի, այլ ընդհանրապես`  վերաբերմունքն իր նկատմամբ որպես ակտուալ քաղաքական գործչի:

 

Եվ երրորդ թեման, որը մնացել է հարթակում` ստվերային կառավարության ցուցակն է: Մենք ժամանակին առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ  տպավորություն կա, (և ոչ անհիմն տպավորություն),  որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում  որոշումներ կայացնողներ կան (կամ կլինեն), գործողություններ անողներ կան, և կլինեն անպայման, որովհետև այսպես անատամ` առանց հստակ թեմաների, առաջարկների, օրակարգերի, ասելիքների քաղաքական հարթակում անհնար է շարունակել ` սուրբ տեղը դատարկ չի մնում, անպայման այդ վակուումը կլցվի, և մենք արդեն որերորդ առիթն է, ականատեսն ենք դրան, որ վակուումը լցվում է:

Լցվում է ինչով: Առաջին օրինակը մենք ունեցանք` ոչ անհայտ գործչի մեկնաբանությունները այն մասին, թե  ինչպես պետք է զարգանան այլընտրանքային ճանապարհով իշխանություն վերցնելու գործընթացները, այդ թվում` մատնանշելով լիբիական ճանապարհը, կրկնում ենք, ամենադաժան, արյունալի, անմարդկային ճանապարհը , սակայն մեր քաղաքական գործիչները չեն խորշում այդ ճանապարհից, և հնարավոր է, որ իրենց թաքնված գրպաններում  ունեն այդ խաղաքարտը , և մեր ժողովրդին, որը ազնիվ բողոքով և ընդվզումով  այսօր կանգնած է հրապարակում ( անկախ թվաքանակից) , տանելու են լիբիական ճանապարհով:

Այս զգուշացումները  ժամանակին արել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում եմ, այսօր էլ դրանք կարող են տեղին լինել,  այսօր,  երբ  ռեալ մարմնավորում ունենք` ինչ-որ տեղից առաջանում են ստվերային կառավարության  անդամների ցուցակներ, և բացահայտ է, որ այստեղ ևս Րաֆֆին պասիվ դերակատարություն ունի, կամ դերակատարություն ընդհանրապես չունի:

Ուզում ենք նաև հիշեցնել,  որ Սահմանադրությամբ  կառավարության ձևավորման խնդիրը  խորհրդարանական մեծամասնության  խնդիրն է, ու նախագահը,  ըստ Սահմանդրության 54-րդ հոդվածի 4-րդ կետի , վարչապետ է նշանակում  պատգամավորների մեծամասնության  վստահությունը վայելող  անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին:

Սահմանադրությունը չի ասում` ժողովրդական մեծամասնությամբ, այլ` խորհրդարանական մեծամասնությամբ, այսինքն` այստեղ մենք ևս մեկ օրինակ ենք ունենում այն բանի, որ  դուք օրինական “կբոռաք”, բայց պատրաստ եք բոլոր անօրինական քայլերի: Այդ դեպքում ինչու? եք գալիս, գալիս եք, որ ի?նչ անեք:

 

Մինչդեռ,  հակառակ բևեռում մենք ականատես եղանք Հանրապետության նախագահի լայնածավալ,  անկեղծ, ծայրեծայր սրտացավությամբ լեցուն, ազնիվ զրույցի մեծ թվով լրագրողների հետ` առանց բաժանելու “на свои и чужие”: 

Երկրի առջև ծառացած լրջագույն հարցերի խորքային վերլուծություն, մեծ դիապազոն հարցերի, սկսած` սահմանադրական , քաղաքական փոփոխություններից,  քաղաքական համակարգի փոփոխություններից , երկրում հանդուրժողականության, համերաշխության ամրապնդման,  դրան ուղղված գործնական քայլերից, կոռուպցիայի դեմ պայքարից, պետական կառավարման արդյունավետության բարձրացումից, արտաքին քաքաքականությանն առնչվող հարցերից, այդ թվում` ինտեգրացիոն բնույթի:

Նախագահը ցույց տվեց, որ ինքը քաղաքկական գործչի այլ տեսակ է, որը պետական կառավարման գործում ամենաբարձր դիրքում լինելով հանդերձ ` անսահման բաց է, անսահման անկեղծ , և պատրաստ է յուրաքանչյուր հարց քննարկելու `անկախ նրանից համախոհի, թե այլախոհի հետ, և յուրաքանչյուր մարդու մեջ պատրաստ է տեսնել սրտացավ, շահագրգիռ քաղաքացու, եթե այդ քաղաքացին, իհարկե,  կա:

 

 

 

 Հերմինե Նաղդալյան

 

ԱԺ փոխնախագահ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ