18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ քաղաքացիները Ադրբեջանից հայրենադարձվեցին ԿԽՄԿ-ի հովանու ներքո

Այսօր Ադրբեջանում ներկալված երկու հայ քաղաքացիական անձինք, հայրենադարձվեցին Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ։ Կինն ու տղամարդը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների պատասխանատվության ներքո փոխանցվեցին Ադրբեջանի Հանրապետության Ղազախ եւ Հայաստանի Հանրապետության Իջեւան քաղաքների միջեւ ընկած ճանապարհին ՝ միջազգայիին սահմանի վրա։

Նախքան հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակները այցելել են քաղաքացիական անձանց՝ ազատազրկման պայմանները եւ նրանց հանդեպ վերաբերմունքը գնահատելու նպատակով։

Գործելով որպես չեզոք միջնորդ եւ իր հանձնագրին համաձայն, ԿԽՄԿ աջակցել է այս  հայրենադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։ Նախքան գործողության իրականացումը, ներկալված անձինք հավաստիացրել են ԿԽՄԿ-ին, որ վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով։

Գործելով Ժնեւյան կոնվենցիաների ներքո իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աշխատում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ