21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

Ճարտարապետների միության նախագահի բաց նամակը

ՀՀ նախագահ` Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ պատճենները` ՀՀ վարչապետ` Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության պետ` Արման ՍԱՀԱԿՅԱՆԻՆ  “ՏԱՆԳՈ” ՓԲԸ ղեկավարությանը, ՀՀ դատախազ` Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Մեծարգո Նախագահ  Խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով, դրանց հանդեպ պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությամբ, մասնավոր սեփականատերերի կողմից դրսեվորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության […]

Ստոմատոլոգներ, հույս չունենաք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարներին, նշեց , որ օրական 2700 դրամը մեկ աթոռի համար այնքան էլ բարձր հարկ չէ, առավել ևս, որ շատ կլինիկաներ աշխատում են երկու հերթափոխով: Նրա խոսքով`  այդ փոփոխությունները պայամանավորված են տնտեսական […]

Հետընտրական իրավիճակը` վստահության ճգնաժամ. Ռիչարդ Կիրակոսյան

Հայաստանի նախագահական ընտրությունները հերթական կորսված հնարավորությունն էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա համոզմամբ` Հայաստանն ունի լավ ներուժ, որը սակայն չի օգտագործում: Քաղաքագետը շեշտեց, որ խոսքը ընտրությունների արդյունքների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես կազմակերպվեցին եւ անցկացվեցին ընտրությունները: Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները Հայաստանի […]

Անբարոյականություն է. Հերմինե Նաղդալյանը` Հախվերդյանին

Վերջին օրերի սկանդալը  երգիչ Ռուբեն Հախվերդյանի արտահայտություններն էին հանրահավաքում: Այս կապակցությամբ մեր հարցին ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը այսպես արձագանքեց` -Զարմանալի է` Ղարաբաղը այդ ինչու նորից դարձավ Հայաստանին ու հայկականին հակադրվող կամ խանգարող իրականություն: Այս կեղծ սահմանազատումը և վնասակար մտածողությունը կարծում էի, վաղուց արդեն դուրս էր մղվել մեր մենթալիտետից և հույս ունեի, որ մեր ժողովուրդը կարողացել […]

ԲՀԿ-ն` քաղաքական դիակ, իսկ Քոչարյանը… Ռիչարդ Կիրակոսյան

 ‘’Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուրվական է, իսկ ԲՀԿ-ն` քաղաքական դիակ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով ՀՀ նախագահական ընտրությունների եւ հետընտրական շրջանում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, նման հայտարարություն արեց Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ այս նախագահական ընտրությունները ցույց տվեցին ԲՀԿ-ի ուժի թուլացումը եւ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական ուրվական լինելը, որը քաղաքական գործընթացներում ակտիվ […]

ԱԺ նախագահը սպարապետի ծննդյան օրը քաղաքականությունից չխոսեց /վիդեո/

Այսօր` մարտի 5-ին Եռաբլուրում` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրա գերեզմանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պետական եւ քաղաքական այլ գործիչներ, կառավարության անդամներ: Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչու Ազգային Ժողովում ձախողվեցին ԱԺ համամասնական ընտրակարգի շուրջ ընթացող բանակցությունները: “Կարծում եք տեղն է այսօր այդ հարցին […]

Հայկական հաղթանակ Բուլղարիայում՝ “Լուռ երկխոսության” շնորհիվ /վիդեո/

Հայկական “Լուռ երկխոսություն” կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված “Կոկստե” կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում: “Լուռ երկխոսությունը” նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ: Առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս:

Քըրքորյանը տեղը զիջեց Սամվել Կարապետյանին

Ամերիկյան “Forbs” պարբերականը հրապարակել է 2013-ի աշխարհի ամեահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորում է լատինաամերիկյան հեռուստահաղորդակցական “America Movil” իմպերիայի սեփականատեր Կառլոս Սլիմ Էլուն, ով արդեն 4-րդ տարին է պահում է առաջատարի դիրքերը: Մեկ տարվա ընթացքում նրա ունեցվածքը 69 մլրդ դոլարից հասել է 73 մլրդի: 2-րդ տեղում, ինչպես եւ նախորդ տարի, “Microsoft”-ի հիմնադիր Բիլլ Գեյթսն է` 67 […]

Տղամարդկանց 7 տոկոսն անպտղության խնդիր ունի

Առողջապահության ոլորտում կատարված հետազոտությունները փաստել են, որ ամբողջ աշխարհում անպտղության աճի միտում կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ սեքսոպատոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը: Նա նշեց, որ տարեկան 2-3 միլիոն զույգ է գրանցվում, որ տառապում է անպտղությունից: Տղամարդկանց 7 տոկոսն ունի անպտղության խնդիր, որը եթե վերածում ենք թվերի, ապա հասկանալի է դառնում, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի