17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ն` քաղաքական դիակ, իսկ Քոչարյանը… Ռիչարդ Կիրակոսյան

 ‘’Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուրվական է, իսկ ԲՀԿ-ն` քաղաքական դիակ’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով ՀՀ նախագահական ընտրությունների եւ հետընտրական շրջանում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, նման հայտարարություն արեց Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ այս նախագահական ընտրությունները ցույց տվեցին ԲՀԿ-ի ուժի թուլացումը եւ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական ուրվական լինելը, որը քաղաքական գործընթացներում ակտիվ չէ:

Դիտարկմանը, թե այս դեպքում ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ‘’քաղաքական դիակ’’ հանդիսացող կուսակցության ղեկավարի հետ, Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե այդ դեպքում ով ճիշտ քայլ արեց` Րաֆֆի Հովհաննիսյանը, թե ԲՀԿ-ն:

Ըստ վերլուծաբանի,  ԲՀԿ-ի հետ հանդիպման գնալը  Րաֆֆի Հովհաննիսյանի տեսանկյունից ճիշտ քայլ էր, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը դրանից առաջ հանդիպեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ, ինչը նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելիս ուզում է ներգրավել բոլոր քաղաքական ուժերին:

‘’ Սա նոր քաղաքական ավանդույթ էր, ավելի քաղաքակիրթ ու որը ինչ-որ չափով բարձրացրեց քաղաքականության մակարդակը Հայաստանում: Նախագահ Սարգսյանի համար դա մարտահրավեր էր, որովհետև Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ նախագահը հանդիպեց իր մրցակցի հետ, որը ժպտում էր և,  որը սեղմեց նրա ձեռքը: Հենց այդպես էլ պետք է լինի’’,-շեշտեց բանախոսը:

Բայց  ԲՀԿ-ի պարագայում, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի,  գործ ունենք հուսալքության հետ: ԲՀԿ-ի հայտարարությունը ընտրությունների վերաբերյալ եւ հետընտրական շրջանում նրա գործելակերպը մի բան են վկայում` ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ դեռ գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում: 

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, ԲՀԿ-ն այսօր շատ վատ դրության մեջ է հայտնվել` նա ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն  եւ չգիտի` ուր գնալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ