21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2013

ԿԸՀ-ից տեղեկացնում են

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները […]

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Մարտի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Սան Ֆրանցիսկոյի շրջանի Հայ Դատի գրասենյակի տարեկան երեկոյին: Դիվանագետի օրը ելույթ ունենալով հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ` դեսպանը խորհրդանշական համարեց իր` որպես ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի, այդ քաղաքում գտնվելը, քանի որ Սան Ֆրանցիսկոյում է ստորագրվել ՄԱԿ-ի կանոնադրությունը: Դեսպան Նազարյանն ընդծեց, որ 21 տարի առաջ այս օրը Հայաստանի […]

Էպոսագետը ձերբակալվե՞լ է /լրացված/

Henaran.am-ի տեղեկություններով, ընդամենը րոպեներ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման դեպքում կտարածի պաշտոնական հաղորդագրություն: “Միայն ասեմ, որ գործը նախաքննության փուլում է”,-ասաց Բաղրամյանը: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի անունը կապվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ: Ի դեպ, մեզ […]

Ուգո Չավեսի վիճակը վատթարացել է

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի նախագահ ՈւգոՉավեսի առողջական վիճակը երկուշաբթի երեկոյան վատացել է, հաղորդում է “РИА Новости”-ն: Ներկա պահին “բարձրագույն հրամանատարը” բուժման կուրս  է անցնում մայրաքաղաք Կարակասի ռազմական հոսպիտալում: Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը հայտարարել է, որ նախագահի մոտ շնչառական համակարգի խնդիրներ կան: Նրա խոսքով`Չավեսն այժմ շնչառական ուղիների լուրջ ինֆեկցիա ունի:  Նշենք, որ նախորդ շաբաթ […]

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Բաթումիում եւ Մադրիդում

Բաթումում անցկացվեցին Արցախյան շարժման եւ Սումգայիթի եղեռնագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության ու տեղի հայ համայնքի ջանքերով: Բաթումի “Սուրբ Փրկիչ” հայկական եկեղեցում, աջարահայության հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց հոգեհանգստի կարգ, որին հետեւեց Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանի ծավալուն ելույթը: Գլխավոր հյուպատոսը պատմեց Արցախյան շարժման, պատճառների ու […]

Րաֆֆու համար, Րաֆֆու միջոցով, Րաֆֆի, հանգստացիր …

Ներքաղաքական զարգացումների համատեքստում ընթացող միջկուսակցական հանդիպումները այս պահին մի ուշագրավ արդյունք են տվել: Ոչ իշխանական դաշտում գործող քաղաքական կուսակցություններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ այսօրվա դրությամբ բյուրեղացնում է իր ալյանսը ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ հետ:  Այս կապակցությամբ առաջարկում եմ վերլուծել, թե ինչն է դրդել Դաշնակցականներին մեկտեղել իրենց համեստ ջանքերը ՐաֆՖու ներկայիս քաղաքական կապիտալի հետ: Վարկած 1: Րաֆֆու […]

Հայկոյի խորհուրդը Գոռին

Երգիչ Հայկոն չի ցանկանում կանխատեսել, թե արդյոք կարող է ”Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանի երգը` ”Lonely Planet”-ը, հաջողության հասնել:  ”Երգի մասին նախօրոք խոսելը համարում եմ սխալ, քանի որ ինչքան էլ գուշակում ես, թե այդ տարի ”Եվրատեսիլում” ինչ երգ կանցնի, ոչ միշտ է ճիշտ լինում: Սակայն եթե առանձին վերցնենք Գոռ Սուջյանին ու ”Դորիանս” խմբին, ես կարծում եմ, որ […]

Նոր նշանակումներ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  որոշմամբ Զարուհի Նախշքարյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.  Դավիթ Գրիգորյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից /վիդեո/

Անօթևան Կատուշ Չախոյանը, որդու մահից հետո ապրում է միայնակ, սարսափելի խոնավ և ցուրտ պայմաններում: Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից` պահանջվող փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու պատճառաբանությամբ: Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը: Մանրամասն “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի