Րաֆֆու համար, Րաֆֆու միջոցով, Րաֆֆի, հանգստացիր …
Ներքաղաքական զարգացումների համատեքստում ընթացող միջկուսակցական հանդիպումները այս պահին մի ուշագրավ արդյունք են տվել: Ոչ իշխանական դաշտում գործող քաղաքական կուսակցություններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է, որ այսօրվա դրությամբ բյուրեղացնում է իր ալյանսը ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ հետ:
Այս կապակցությամբ առաջարկում եմ վերլուծել, թե ինչն է դրդել Դաշնակցականներին մեկտեղել իրենց համեստ ջանքերը ՐաֆՖու ներկայիս քաղաքական կապիտալի հետ:
Վարկած 1: Րաֆֆու համար:
ՀՅԴ-ն իրոք հավատում է, որ Րաֆֆին հաղթել է ընտրություններին և այն առաջնորդն է, ով ի վիճակի է երկրում իրականացնել այսքան սպասված արմատական բարեփոխումները:
Վարկած 2: Րաֆֆուն հակառակ:
Աչքի տակ ունենալով ՀՅԴ սերտ կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ, ՀՅԴ ներդրվում է ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ մեջ, որպեսզի մեղմացնի կամ չեզոքացնի Րաֆֆու ակնհայտ ամերիկամետ հակումները:
Վարկած 3: Րաֆֆու միջոցով:
ՀՅԴ-ն դեռևս վերջին խորհրդարանական ընտրություններից սկսած մտնելով քաղաքական անկման փուլ` կանգնում է Րաֆֆու կողքին, որպեսզի օգտվի նրա քաղաքական արդյունքից:
Վարկած 4: Առանց Րաֆֆու:
Կանխատեսելով հետընտրական էտապում հիասթափություններ և Րաֆֆու վարկանիշի անկում` ՀՅԴ-ն նախապես փորձում է “ժառանգորդ” դառնալ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ներկայիս քաղաքական “ունեցվածքի”:
Վարկած 5. Րաֆֆի` “ի սփյուռս աշխարհի”:
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ առաջնորդի կողքին կանգնելու որոշումը ՀՅԴ-ն կայացրել է Սփյուռքի որոշ շրջանակների հետ կոնսուլտացիների արդյունքնում:
Վարկած 6: Րաֆֆի, հանգստացիր:
Մոտիկից իմանալով Րաֆֆու անկախատեսելի և զգացմունքային քաղաքական կեցվածքի մասին` ՀՅԴ-ն “պետականամետ” զսպաշապիկ է` Րաֆֆուն հակապետական և հակասահմանադրական գործողություններից հետ պահելու համար:
Բոլոր վարկածները իրար հետ համադրելի են:
Ինքս խիստ տեսական և անհավանական եմ համարում միայն առաջինը…
Ներկայացվեց ԿԳՆ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյանի հանրագիրը: