15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ուգո Չավեսի վիճակը վատթարացել է

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի նախագահ ՈւգոՉավեսի առողջական վիճակը երկուշաբթի երեկոյան վատացել է, հաղորդում է “РИА Новости”-ն:

Ներկա պահին “բարձրագույն հրամանատարը” բուժման կուրս  է անցնում մայրաքաղաք Կարակասի ռազմական հոսպիտալում: Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը հայտարարել է, որ նախագահի մոտ շնչառական համակարգի խնդիրներ կան: Նրա խոսքով`Չավեսն այժմ շնչառական ուղիների լուրջ ինֆեկցիա ունի: 

Նշենք, որ նախորդ շաբաթ Ամերիկյան երկրների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել էր, թե Չավեսի մոտ “ուղեղի մահ”  է գրանցվել:

ՈւգոՉավեսը օնկոլոգիական հիվանդությունից Կուբայում բուժում ստանալուց հետո փետրվարին վերադարձավ հայրենիք: Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին, որ նախագահը երկիրը կղեկավարի հիվանդանոցից: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ