Հայկոյի խորհուրդը Գոռին
Երգիչ Հայկոն չի ցանկանում կանխատեսել, թե արդյոք կարող է ”Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանի երգը` ”Lonely Planet”-ը, հաջողության հասնել:
”Երգի մասին նախօրոք խոսելը համարում եմ սխալ, քանի որ ինչքան էլ գուշակում ես, թե այդ տարի ”Եվրատեսիլում” ինչ երգ կանցնի, ոչ միշտ է ճիշտ լինում: Սակայն եթե առանձին վերցնենք Գոռ Սուջյանին ու ”Դորիանս” խմբին, ես կարծում եմ, որ հրաշալի խումբ են, Գոռն էլ Հայաստանի ամենալավ երգիչներից է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկոն:
Երգը ևս երգահանին դուր է եկել:: ”Երգն էլ աշխարահռչակ հեղիանակավոր խմբի ու մարդու կողմից է գրված: Իմ կարծիքով` դա էլ իր դերը կունենա, քանի որ մամուլի ասուլիսներ են լինում տարբեր և այն, թե ով է գրել ու ինչպես է գրել, շատ լավ կաշխատի Գոռի համար”,-կարծում է երգիչը:
Հայկոն կարծում է, որ այն որ հենց Գոռն ու ”Դորիանսն” են Հայաստանը ներկայացնելու հեղինակավոր մրցույթին, արդեն իսկ հաղթանակ է.
”Ես միշտ ասել եմ ու կասեմ` նրանք ինձ համար ամենալավ խմբերից են, նրանց մասնակցությունն արդեն մեզ համար հաղթանակ է: Ես ուղղակի տղաներին կմաղթեմ անխափան ելույթ , այդ ելույթն արդեն իսկ մեզ համար կլինի հաղթանակ”:
Մեր հարցին, թե որպես արդեն ”Եվրատեսիլում” հանդես եկած մասնակից` ինչ խորհուրդ կտա Հայկոն Գոռին, նա պատասխանեց, թե չի կարծում, որ Գոռը խորհուրդների կարիք ունի: ”Ինձ թվում է ինքը խորհրդի կարիք չունի: Մեծ բեմերի վրա երգած տղա է, աշխարհահռչակ ռոք երաժշտի հետ համերգ ունեցած մարդ է, Հայաստանի ամենալավ ռոք խմբում աշխատած: Ուղղակի կցանկանամ, որ ոչ մի բանի մասին չմտածի, ուղղակի փայլուն ելույթ ունենա, մենք էլ բոլորս այստեղից կերկրպագենք նրան”,-խոստացավ Հայկոն:
Հիշեցնենք, ”Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը ներկայացնելու է ”Դորիանսը” եւ նրա մենակատար Գոռ Սուջյանը: Մրցույթը կկայանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում: Նախօրեին “Հանրային” հեռուստաընկերության և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում որոշվեց, որ Գոռ Սուջյանը մրցույթում կներկայացնի ”Lonely Planet” երգը: