03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ նախագահը սպարապետի ծննդյան օրը քաղաքականությունից չխոսեց /վիդեո/

Այսօր` մարտի 5-ին Եռաբլուրում` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, նրա գերեզմանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պետական եւ քաղաքական այլ գործիչներ, կառավարության անդամներ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց այն հարցին, թե ինչու Ազգային Ժողովում ձախողվեցին ԱԺ համամասնական ընտրակարգի շուրջ ընթացող բանակցությունները:

“Կարծում եք տեղն է այսօր այդ հարցին պատասխանելու: Այսօր սպարապետի ծնունդն է, պիտի խոսենք նրա մասին, նրա սխրանքի մասին: Քաղաքական այդ հարցերը հետո. կհանդիպենք, կխոսենք: Վազգեն Սարգսյանին ժողովուրդը սպարապետ է որակել եւ այսօր այսքան մարդ որ այստեղ է, հենց դա է վկայում, որ Վազգենն արժանի էր հարգանքի”,-եզրափակեց Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ