Քըրքորյանը տեղը զիջեց Սամվել Կարապետյանին
Ամերիկյան “Forbs” պարբերականը հրապարակել է 2013-ի աշխարհի ամեահարուստ մարդկանց ցանկը, որը գլխավորում է լատինաամերիկյան հեռուստահաղորդակցական “America Movil” իմպերիայի սեփականատեր Կառլոս Սլիմ Էլուն, ով արդեն 4-րդ տարին է պահում է առաջատարի դիրքերը: Մեկ տարվա ընթացքում նրա ունեցվածքը 69 մլրդ դոլարից հասել է 73 մլրդի:
2-րդ տեղում, ինչպես եւ նախորդ տարի, “Microsoft”-ի հիմնադիր Բիլլ Գեյթսն է` 67 մլրդ դոլարով: 3-րդ տեղում` “Zara” ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգան` 57 մլրդ դոլար ունեցվածքով:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին տասնյակում նաեւ գեղեցիկ սեռի ներկայաացուցիչ կա`կոսմետիկայի “L’Oreal” ապրանքանիշի կայսրության 89-ամյա սեփականատեր Լիլիան Բետանկուրը` 30 մլրդ դոլար ունեցվածքով:
Երկար տարիներ շարունակ աշխարհի ամենահարուստ հայը համարվող գործարար Քըրք Քըրքորյանը զիջել է իր դիրքերը եւ այժմ ամենահարուստ հայի “տիտղոսը” պատկանում է հայազգի գործարար, “Տաշիր” ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանին, ով ամերիկյան պարբերականի ցանկում առաջ է անցել Քըրքորյանից: 47-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 3.8 մլրդ, ինչը 2.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նշենք, որ Կարապետյանի ունեցվածքը գերազանցում է Հայաստանի մեկ տարվա բյուջեն, որը 2013-ի համար 2.5 մլրդ դոլար է:
Քըրքորյանի ունեցվածքը գնահատվել է 3.3 մլրդ: