17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հետընտրական իրավիճակը` վստահության ճգնաժամ. Ռիչարդ Կիրակոսյան

Հայաստանի նախագահական ընտրությունները հերթական կորսված հնարավորությունն էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանն ունի լավ ներուժ, որը սակայն չի օգտագործում: Քաղաքագետը շեշտեց, որ խոսքը ընտրությունների արդյունքների մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես կազմակերպվեցին եւ անցկացվեցին ընտրությունները:

Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենաոչմրցակցայինն էին: Նրա խոսքով, ընտրություններին հաջորդած օրերին, աստիճանաբար ի հայտ եկան ընտրախախտումների վերաբերյալ նորանոր փաստեր, որոնք տեղ գտան նաեւ միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցում:

Նա ՀՀ քաղաքացու նկատմամբ վիրավորանք որակեց ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի չմասնակցելն ընտրություններին եւ շեշետեց, որ  ցանկացած քաղաքական ուժ պետք է պատասխանատվություն կրի իր երկրի զարգացման համար: Նա վիրավորական համարեց նաեւ քարոզարշավը` նշելով, որ նախ քաղաքական բանավեճ չկայացավ, թեկնածուներից մեկն ընդտրեց հացադուլը, մյուսը հայտարարեց, որ անգամ իր ընտրվելու դեպքում չի ճանաչելու արդյունքները: Վերլուծաբանը եզրահանգեց, որ մենք տեսանք ոչ թե գաղափարների, այլ անձերի պայքար:

Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը Ռիչարդ Կիրակոսյանը անվանեց ‘’վստահության ճգնաժամ’’, ընդ որում, թե իշխանության, թե ընդդիմության առումով: Քաղաքագետը նշեց, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը այսօր մարտահրավերի առաջ են կանգնած: Ընդդիմության համար ամենամեծ մարտահրավերը նախաձեռնությունը չկորցնելն է, ինչպես նաեւ հստակ ռազմավարության եւ քայլերի հրապարակումը:

‘’Եկեք անկեղծ լինենք, մինչեւ այժմ չգիտենք, թե արդոք ընդդիմությունն ունի կոնկրետ ռազմավարություն կամ նախագիծ: Շատ դեպքերում ընդդիմություն ասելով չենք հասկանում միայն Րաֆֆի Հովհաննիսյան’’,-ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` հավելելով, որ առկա դժգոհությունը մեծ առումով չի վերաբերվում միայն ընտրություններին, այլ ավելի խորն է:

Ինչ վերաբերվում է իշխանությանը, ըստ քաղաքագետի, թվում է , թե նա չի հասկանում դժգոհության աստիճանը եւ իշխանության համար հիմնական մարտահրավերը քաղաքական կոնսենսուսի կառուցումն է:

Քաղաքագետը նկատեց, որ հեռուստատեսությամբ շրջանառելով այնպիսի ‘’օգտագործված դեմքերի’’, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը կամ Խոսրով Հարությունյանը, իշխանությունը ինքն իրեն է վնասում:

“Արդյո ՞ք նրանք են այն դեմքերը, որոնք պետք է ներկայացնեն իշխանությանը, կամ Սերժ Սարգսյանի համար երգող Շուշան Պետրոսյանը: Եթե սա է արձագանքը, ապա դա իրենց վնասում է’’,- ընդգծեց վերլուծաբանը:

Վերլուծաբանը դրական գնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած մարտավարությունը ու նշեց, որ նա առաջինն էր, որը Երեւանից դուրս եկավ մարզեր: Մյուս անակնկալը, որը մատուցեց “Ժառանգության” առաջնորդը, ըստ Կիրակոսյանի` ընտրություններից հետո ընդդիմության միավորման փորձերն են.

” Շատ անակնկալ խումբ է  հավաքվում Հովհաննիսյանի հետեւում՝ Արմեն  Ռուստամյանը եւ ՀՅԴ-ն, Նիկոլ Փաշինյանը: Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն է մարտահրավեր նետում եւ չի համաձայնում ընտրությունների արդյունքներին”: 

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհանիսյանն այսօր, ինչպես Տեր-Պետրոսյանը 2008-ին, դարձել է փոփոխությունների միջնորդ:

Բանախոսը անակնկալ համարեց նաեւ դասադուլային շարժումը, որի միջոցով մենք տեսնում ենք հասարակության դժգոհությունը: Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ իշխանության համար օգտակար է ունենալ իրական եւ կառուցողական ընդդիմություն, բայց եւ շեշտեց.

‘’ Իրական ասելով, ես  նկատի չունեմ ԲՀԿ-ին եւ նույնիսկ անցյալում ՀՅԴ-ին: Ակտիվ ընդդիմությունը լավ է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ իշխանությունների համար, բայց մեծ խնդիր է` ինչ անել հետագայում’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ