14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Հանձնաժողովի նախագահը “տեղը դրեց” լրագրողներին, որոնք իշխանափոխություն պահանջեցին /վիդեո/

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ից նշանակված Արեւհատ Ղազարյանն այսօր երանության մեջ էր: Նա նույնիսկ փորձեց “տեղը դնել” լրագրողներին` ասելով, որ խանգարում են իրենց աշխատանքը եւ նկարում են ցանկացած ընտրողի: Նշենք, որ այստեղ հաշվառված է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ում էլ սպասում էին լրագրողները: “Բայց չի արգելվում […]

Գալիս էին 10000 դրամ ստանում գնում. պատրաստ է վկայություն տալ

“20 րոպե առաջ 11/115 ընտրատարածքի մոտ նկատեցի հետևյալ պատկերները: Մարդիկ մոտենում էին այս 10 օօ 744 համարներով մեքենային, ինչ-որ բան խոսում, գնում ընտրում, հետո գալիս էին 10000 դրամ ստանում գնում: Անձամբ եմ ականատես եղել: Պատրաստ եմ անգամ դատարանում վկայություն տալ ասածիս վերաբերյալ”,-սոցցանցի հանրագրում տեղեկացնում է օգտատեր Գրեգ Թամազյանը:

Գյումրու նախկին քաղաքապետի փեսացուի սպանության մեջ մեղադրվողի մայրը մոտեցավ Սերժ Սարգսյանին /վիդեո/

Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում քվեարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվող Կարեն Բարբեսյանի մայրը, ով նախագահին խնդրեց ուշադրություն դարձնել արդար հետաքննության վրա: Նրա խոսքով` դատախազությունն ու ոստիկանությունը փորձում են խեղաթյուրել փաստերը: “Իմ որդին մեղավոր չէ: Գործ են սարքել նաեւ ամուսնուս վրա: […]

Երևանն ու Եղեգնաձորը

Ժամը 17-ի դրությամբ ամենաակտիվը Երևանի ընտրողներն են: Երևանում իրենց ընտրությունը կատարել են 366.620 ընտրող: Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, ընտրության է մասնակցել 50.694 ընտրող, իսկ Վանաձորում՝ 44.666 ընտրող: Ակտիվ են նաև Հրազդանը /20.700/, Արտաշատը /12.103/, Սևանը /11.597/, Էջմիածինը /16.752/, Աբովյանը/13.500/: Ամենապասիվը կրկին Եղեգնաձորն է /3171/: 

412 հարսանիք` միաժամանակ /ֆոտո/

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում միանգամից 412 զույգ է ամուսնացել: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան: Նա անձամբ է ամուսության վկայականները հանձնել մի քանի զույգերի եւ կտրել վիթխարի տոնական տորթը:  “Մեքսիկայի մայրաքաղաքը շարունակում է պահպանել իր` “ազատության քաղաքի” կարգավիճակը: Մեզ մոտ չկա որեւէ խտրականություն: Հակառակը` մենք խրախուսում ենք ամեն տեսակի միությունները”,-հայտարարել է Մանսերան: Նշենք, որ […]

… Да конечно, պարզ չի՞ որ Սյունիքում. մի քեֆ, մի ուրախություն

Վերջին տվյալներով ընտրողների ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 15,13 տոկոս: “Ըստ քեզ որտե՞ղ պետք է գրացվեր … да конечно, պարզ չի՞ որ Սյունիքում”,-այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի դիտարկմանը, որ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն այս պահին Սյունիքում է: հավելելով,որ սա լուրջ կազմակերպված աշխատանքի շնորհիվ է իրականացել: “ՀՀ ում պետք է փորձենք այնպես անել, […]

Ընտրություն կատարածների թիվը գերազանցում է 1 միլիոնը

Քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ժամը 17-ի դրությամբ ՀՀ նախագահական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության թվաքանակը: Այսպես՝ Երևանում իր ընտրությունն է կարատել 366.620 ընտրող, որը կազմում է ընտրողների 44.45%-ը: Արագածոտնի մարզում քվեարկել է 62.655 ընտրող /54,82/, Արմավիրում՝ 101.533 ընտրող /45.20/, Արարատում 125.195 ընտրող /58.76/, Լոռու մարզում՝ 125.923ընտրող /52.94/, Շիրակի մարզում՝ 110.286 ընտրող […]

Հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծում

Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների […]

Արամ Հարությունյաննը շնորհակալություն հայտնեց Henaran.am-ին

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ, նախկին նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով ինքնաբացարկ հայտարարեց, այսօր չի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին Հարությունյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ ինքնաբացարկն արդեն բոյկոտի նշան էր, իսկ ինքն ընտրությունները համարում է անօրինական եւ չի մասնակցում քվեարկությանը:  Հարցին, թե հետևում է ընտրությունների ընթացքին, պատասխանեց. ՛՛Մի պահ նայեցի, բայց քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի