14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Հարությունյաննը շնորհակալություն հայտնեց Henaran.am-ին

՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ, նախկին նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով ինքնաբացարկ հայտարարեց, այսօր չի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին Հարությունյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նա նշեց, որ ինքնաբացարկն արդեն բոյկոտի նշան էր, իսկ ինքն ընտրությունները համարում է անօրինական եւ չի մասնակցում քվեարկությանը: 

Հարցին, թե հետևում է ընտրությունների ընթացքին, պատասխանեց. ՛՛Մի պահ նայեցի, բայց քանի որ ամեն ինչ կեղծ է ու անօրինական, նույնիսկ հասկանալի է, որ մասնակցություն չկա, դուրս եկա տեսա, որ չի երևում, որ Հայաստանում ընտրություններ են՛՛: 

Հարությունյանը ընդգծեց, որ իրեն անծանոթ մարդիկ են մոտեցել ու ասել, որ ամենաճիշտն ինքն ա արել՝ հանելով իր թեկնածությունը: ՛՛Ես կարող եմ կանխատեսել՝ ինչ կլինի, ցույց կտան ինչ-որ պահից սկսած մասնակցություն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ընթացքում մի հայտարարություն կանի, սուր հայտարարություն՝ ընտրությունների խախտվելու հետ կապված, մի քիչ համբերեք՛՛,-կատակեց նախկին թեկնածուն:

Ի դեպ, այսօր Արամ Հարությունյանի ծննդյան օրն է: Նա մեզ ասաց, որ այսօր իր տարեդարձն է նշելու:

Հավելենք, որ Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Henaran.am-ին օբյեկտիվ լուսաբանման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ