17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրու նախկին քաղաքապետի փեսացուի սպանության մեջ մեղադրվողի մայրը մոտեցավ Սերժ Սարգսյանին /վիդեո/

Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասում քվեարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության մեջ մեղադրվող Կարեն Բարբեսյանի մայրը, ով նախագահին խնդրեց ուշադրություն դարձնել արդար հետաքննության վրա:

Նրա խոսքով` դատախազությունն ու ոստիկանությունը փորձում են խեղաթյուրել փաստերը: “Իմ որդին մեղավոր չէ: Գործ են սարքել նաեւ ամուսնուս վրա: Վերջ տվեք քրեաօլիգարխիկ համակարգին”, – նախագահին ասաց տիկին Կարինեն:

Սերժ Սարգսյանը խոստացավ օրերս ընդունել նրան` անկախ ընտրության արդյունքներից եւ հետաքրքրվել գործով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ