15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ոստիկանություն

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:   Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված “Մեռելները կրկին քվեարկում են” և “Քաղաքացին հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է ևս երկու անձ” հրապարակումների համաձայն՝ Երևան քաղաքի Զաքյան 4 շենք. բն. 25 հասցեի սեփականատեր Անահիտ Արտաշեսի Ներսեսյանը տարակուսանք է հայտնել, որ նշված հասցեում ապօրինի հաշվառվել […]

Պարո’ն, Հայրիկյանը գնում է քվեարկության

Լրատվական կայքերի տարածած տեղեկությունը, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում է` Henaran.am-ը փորձեց ճշտել թեկնածուից: Նրա օգնական Վրեժ Զատիկյանը մեզ ասաց, որ Հայրիկյանը այս պահին ճանապարհին է եւ գնում է քվեարկության: Այն դիտարկմանը, թե հետո հիվանդանոցո՞ւմ է լինելու` ասաց. “Պարոն, թեման ավարտված է, նա գնում է քվեարկության:”

“Ժառանգության” խոսնակն արձանագրում է ընտրախախտումները

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին ներկայացրեց այսօր առավոտից արձանագրված ընտրախախտումները: “Հենց քվեարկության սկզբից սկսել են ահազանգերը խախտումների վերաբերյալ: Դրանք համատարած բնույթ են կրում:Գյուղերից Երեկվանից ստանում ենք հաղորդումներ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ”,-ասաց : Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ խախտումները հասնում են 200-ի: Առանձնացնելով որոշ խախտումներ`Հովսեփ Խուրշուդյանն ասաց. “Մի ծնող ահազանգել  է, թե Արաբկիրի Վրացական փողոցի […]

Ինչ է անում Ծառուկյանը /ֆոտո/

Այսօր ժամը 11.35-ից Առինջի Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում Henaran.am-ի լրագրողը հետևել է քվեարկությանը: Այստեղ լրագրողները սպասել են Գագիկ Ծառուկյանի ժամանմանը` այդ ընթացքում անընդհատ կապվելով ԲՀԿ առաջնորդի մալո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս անընդհատ նշում էր, որ “Պարոն Ծառուկյանի քվեարկության մասին  որևէ տեղեկատվություն այս պահին հաղորդել չենք կարող. նման տեղեկատվություն կհայտնենք առաջիկայում”: Մինչ այս պահը որևէ […]

Դատախազության խումբը 24 ահազանգ անհիմն է համարել

Նախագահական ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, Երևանի Շենգավիթ շրջանի դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԿԸՀ-ում ներկայացրեց իրենց  խմբի կատարած աշխատանքները: Դավթյանը հայտնեց, որ իրենք այս ընթացքում 88 հաղորդումներ են հաշվառել: Դրանցից 71-ը ԶԼՄ-ների, էլեկտրոնային լրատվամիջոցների, նախագահի թեկնածուների էլեկտրոնային կայքերի մոնիթորինգի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված հաղորդումներն են: Նշենք, […]

Պահպանվում է 2008-ի դինամիկան. ԿԸՀ

Henaran.am-ի թղթակիցը ԿԸՀ-ից ճշտումներ է կատարել, ըստ որոնց այս ժամի դրությամբ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը 11.02 տոկոս էր կազմում: Նույն դինամիկան պահպանվում է նաեւ հիմա, սակայն օրվա ընթացքում ակտիվություն է ակնկալվում:

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ քիմիական միջոցներով դրոշմակնիքը ջնջելուց

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրություններ կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց: Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու […]

“Reuters”. Թեկնածուի դեմ մահափորձը ստվեր է նետում ընտրությունների վրա

“Reuters” գործակալությունը եւս անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին` կրկին շեշտը դնելով գործող նախագահի վերընտրվելու մեծ հավանականության վրա: “Հայաստանցիներն այսօր ընտրում են իրենց նախագահին եւ, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն լուրջ ընդդիմության բացակայությունը եւ նրա մրցակիցներից մեկի դեմ կատարված մահափորձը ստվեր են նետում ընտրությունների վրա: Հարցումները ցույց են տվել, որ Սարգսյանի հաղթանակը հաստատ […]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներն ահազանգում են

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Այսպես, Ընտրակաշառքի բաժանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի