24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ոստիկանություն

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված “Մեռելները կրկին քվեարկում են” և “Քաղաքացին հայտնաբերել է, որ իր հասցեում գրանցված է ևս երկու անձ” հրապարակումների համաձայն՝ Երևան քաղաքի Զաքյան 4 շենք. բն. 25 հասցեի սեփականատեր Անահիտ Արտաշեսի Ներսեսյանը տարակուսանք է հայտնել, որ նշված հասցեում ապօրինի հաշվառվել է իրեն անծանոթ Մարինա Յուրիի Հայրապետյանը, ում տվյալները առկա չեն եղել նախկին համապետական ընտրությունների ցուցակներում:

Տարածված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:

 

Մարինա Յուրիի Հայրապետյանը հանդիսանում է Երևան քաղաքի Զաքյան 4 բն. 25 հասցեի նախկին սեփականատերը, ով նշված հասցեում հաշվառվել է դեռևս 1996 թ.-ին: Հետևաբար` Ա. Ներսիսյանի հայտարարությունը, թե Մ. Հայրապետյանի տվյալները չեն եղել նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, չի համապատասխանում իրականությանը:

 

18.02.2013 թ.-ին նոր միայն Ա. Ներսիսյանը ներկայացրել է համապատասխան դիմում` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի հաշվառումից նախկին բնակչին հաշվառումից հանելու վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանություն

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ