05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Դատախազության խումբը 24 ահազանգ անհիմն է համարել

Նախագահական ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, Երևանի Շենգավիթ շրջանի դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԿԸՀ-ում ներկայացրեց իրենց  խմբի կատարած աշխատանքները: Դավթյանը հայտնեց, որ իրենք այս ընթացքում 88 հաղորդումներ են հաշվառել: Դրանցից 71-ը ԶԼՄ-ների, էլեկտրոնային լրատվամիջոցների, նախագահի թեկնածուների էլեկտրոնային կայքերի մոնիթորինգի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված հաղորդումներն են: Նշենք, որ դրանցից չորսի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել, 24-ն անհիմն է համարվել, իսկ մնացածի մասով շարունակվում են ստուգողական գործողությունները: Արթուր Դավթյանը հայտնեց, որ աշխատանքային խումբը պետք է ձեռնարի նաև միջոցներ ապահովելու համար դրանց քննությունը:

Խբմի անդամի խոսքով՝ ստացված ահազանգերը բազմաբնույթ են, սակայն հիմնականում վերաբերում են ընտրողների կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառք բաժանելու, անձնագիր վերցնելու դեպքերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ