23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Reuters”. Թեկնածուի դեմ մահափորձը ստվեր է նետում ընտրությունների վրա

“Reuters” գործակալությունը եւս անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին` կրկին շեշտը դնելով գործող նախագահի վերընտրվելու մեծ հավանականության վրա:

“Հայաստանցիներն այսօր ընտրում են իրենց նախագահին եւ, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն լուրջ ընդդիմության բացակայությունը եւ նրա մրցակիցներից մեկի դեմ կատարված մահափորձը ստվեր են նետում ընտրությունների վրա: Հարցումները ցույց են տվել, որ Սարգսյանի հաղթանակը հաստատ է, քանի որ, սպասվում է, որ նրանն է Հարավային Կովկասում գտնվող, ցամաքով շրջապատված այս փոքրիկ պետության բնակիչների ավելի քան 60 տոկոսի ձայնը, այն դեպքում, երբ մյուս 6 թեկնածուները հազիվ հասնեն երկնիշ թվերով ցուցանիշի:

Սարգսյանի կողմնակիցները հուսով են, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներից հետո, որոնց արդյունքում 10 մարդ զոհվեց, ներկա ընտրությունները` առանց բռնության եւ կեղծիքի, կապացուցեն, որ նախկին սովետական երկիրը պատերազմի եւ հեղաշրջումի տարիներից հետո հիմա տնտեսական աճի ճանապարհին է: Քաղաքական կայունությունը  այն հիմնական մտահոգություններից է, որ անհագստացնում էր ՀՀ մայրաքաղաք Երեւանի Երեխաների խնամքի կենտրոնում տեղակայված ընտրատեղամասի մոտ հավաքված ընտրողներին: “Սարգսյանը նպաստում է կիրթ հասարակության ձեւավորմանը, որը Հայաստանի ապագայի երաշխքին է”,-ասաց 31-ամյա ուսուցիչ Արտակ Ավետիսյանը, ով եկավ եւ իր ձայնը տվեց գործող նախագահին:

ԵԽԽՎ պաշտոնյաները, ովքեր հունվարին այցելել էին Հայաստան, նշել են, որ հասարակության մոտ ընտրությունների վերաբերյալ անտարբերություն եւ վստահության բացակայություն են նկատել: Կան նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներ` Լեռնային Ղարաբաղի պատճառով ծագած հայ-ադրբեջանական պատերազմից հետո երկրի` փակ լինելու հետեւանքով: 59-ամյա Սարգսյանը եւ նրա սերնդակիցների մեծ մասը այդ պատերազմի վետերաններ են”:

Այնուհետեւ հոդվածագիրն անդրադառնում է մյուս թեկնածուներին եւս` նշելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից, Անդրիաս Ղուկասյանի հացադուլից, Արման Մելիքյանի` չքվեարկելու որոշումից, ինչպես նաւե մեջբերում ընտրողներից մեկի` 80-ամյա թոշակառու Անուշ Ավդալյանի խոսքերը` քվեարկությունից առաջ. “Ես քվեարկելու եմ Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ նա ամենավստահելին է բոլոր թեկնածուների շարքում: Համոզված եմ` նա կկատարի իր խոստումները”:

Հոդվածում նշվում է նաեւ, որ ԵԱՀԿ միջազգային դիտորդները դիտարկումներ են անցկացնում ընտրատեղամասերում, որոնք բաց են առավոտյան ժամը 8.00-ից մինչ երեկոյան 8.00-ը:  Քվեարկության նախնական տվայլներն սպասվում են ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց, իսկ պաշտոնական տվայալները` երեքշաբթի երեկոյան ժամը 8-ին:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ