… Да конечно, պարզ չի՞ որ Սյունիքում. մի քեֆ, մի ուրախություն
Վերջին տվյալներով ընտրողների ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 15,13 տոկոս: “Ըստ քեզ որտե՞ղ պետք է գրացվեր … да конечно, պարզ չի՞ որ Սյունիքում”,-այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի դիտարկմանը, որ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն այս պահին Սյունիքում է: հավելելով,որ սա լուրջ կազմակերպված աշխատանքի շնորհիվ է իրականացել:
“ՀՀ ում պետք է փորձենք այնպես անել, որ նախագահական ընտրությունները դառնան հայ ժողովրդի համար տոնական օր, ոնց որ հիմա Սյունիքում է: Կարծում եմ ձեռքներդ կդնեք խղճներիդ` անկեղծ կխոսեք: Չգրանցվեց մեկ փաստ, որ ասեն Սյունիքում ընտրակաշառք են բաժանել”:
Ի դեպ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զանգ է ստացել Փարիզից. “Քիչ առաջ ինձ զանգեցին ընկերներս ու ասեցին, որ արդեն Փարիզում հայտարարել են` ՀՀ նախագահը ընտրված է, մենք էլ դրանում համոզված ենք շատ վաղուց: Հիմա խնդրեմ վաղը արեք կնշենք միասին”,- ասաց մարզպետը` նշելով որ առաջին բաժակն էլ “խմելու են հայ ժողովրդի ապագայի կենացը”: