14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2013

Ամենաքիչը քվեարկել են Տավուշի բուժական հաստատություններում

Այսօր ՀՀ նախագահական ընտրություններին բուժական հասատատություններում մասնակցել է ստացիոնար բուժման մեջ գտնվող 1375 ընտրող: Լրացուցիչ ցուցակներում գրանցված է 1628 հոգի: Քվեարկությունը սկսվել է առավոտյան ութից և ավարտվել 18-ին: Ամենաշատը քվեարկել են Երևանի բուժական հաստատություններում /673 ընտրող/: Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Տավուշի մարզի բուժական հաստատություններում /յոթ ընտրող/: Ընդհանրապես քվեարկություն չի կազմակերպվել Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերում: […]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խախտումները ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածի համար

    Ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտում  30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, մասնավորապես հանձնաժողովի անդամներից Վալերի Ջաղինյանը կազմակերպության դիտորդին բարձր ձայնով և կոպտորեն նկատողություն է արել, իբր նա չհրկիզվող պահարանի մոտ կանգնած հանձնաժողովի նախագահի փաստաթղթերին է նայում, մինչդեռ դիտորդը չհրկիզվող պահարանին մեջքով փորձել է շրջանցել հանձնաժողովի նախահագի և քարտուղարի սեղանը և […]

Արման Մելիքյանի հայտարարությունը

Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը “ընտրությունների” արդյունքները […]

ՀՀԿ-ն արձագանքում է “Ժառանգությանը”

Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի “Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում” տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ “Ժառանգության” եւ “ՀԱԿ”-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական […]

“Ժառանգության” ներկայացուցիչը տարօրինակ երեւույթ է նկատել

Քանաքեռ Զեյթուն համայնքի թիվ 3/19 ընտրատեղամասում հանձնաժողովի “Ժառանգության” անդամ Տաթեւիկ Վարդանյանը տարօրինակ երեւույթ է նկատել: Henaran.am-ի թղթակցին նա հայտնեց, որ ընտրողների լրացուցիչ ցուցակում առկա 112 ընտրողները 2 խմբով օրվա կոնկրետ ժամերի միանգամից եկան տեղամաս եւ քվեարկեցին: “Ակնհայտ էր, որ մենք օրենքով ոչինչ չենք կարող անել, բայց  ժամը 12-1.00-ի սահմաններում շուրջ 60 հոգի` հիմնականում Ռայնիսի եւ […]

Մահացածերը չեն եկել քվեարկելու. ՀՅԴ անդամ

Շենգավիթ համայնքի թիվ 11/31 ընտրատեղամասում ժամը 17.30-ի դրությամբ գրանցված 1523` պլյուս 4 լրացուցիչ ընտրողներից քվեարկել է 840-ը: Այս տեղամասում խցանումներ, միջադեպեր, կրկնակի քվեարկության դեպքեր չեն գրանցվել: Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Սասուն Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ընտրությունների ընթացքը նորմալ գնահատեց եւ նշեց, որ խախտումների որեւէ փորձ չի արձանագրվել: Ինչ վերաբերում է ցուցակներին, նա ասաց, որ մեկ-երկու քաղաքացի […]

Ռուբեն Հակոբյանն ու Սուքիաս Ավետիսյանը ոստիկանություն են հրավիրվել

“Ռուբեն Հակոբյանը իրեն անշնորհք է պահել. մտել է ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահին ահաբեկել է` ասելով “ես ձեր հերը կանիծեմ, ես ձեզ աշխատանքից կազատեմ”,-henaran.am-ին փոխանցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` պարզաբանելով, թե ի՞նչու են իրեն և “ժառանգության” պատգամավոր Ռուբեն Հակոբյանին հրավիրել ոստիկանություն:  Սուքիաս Ավետիսյանի խոսքով` Գյումրիի 34/36 տեղամասից իրեն զանգել է իրենց վստահված անձը, ասել, որ Հակոբյանն իրենց […]

Կալանավայրում ընտրել է 978 ընտրող

Հայաստանի կալանավայրերում պահվում է 4742 անձ, դրանց թվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ: Նրանցից 1028-ը ընտրելու իրավունք ունի: Այսօր ՀՀ նախագահական ընտրություններին 18:30-ի դրությամբ նրանցից  մասնակցել է 978 ընտրող: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը: Նա նշեց, որ այցելել են քվեարկությունը դետևս շարունակվում է Վանաձոր ՔԿՀ-ում, որտեղ չի մասնակցել տասը անձ:  Հավելենք, […]

Շփման գծի մոնիտորինգ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:   Դիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի