03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանձնաժողովի նախագահը “տեղը դրեց” լրագրողներին, որոնք իշխանափոխություն պահանջեցին /վիդեո/

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ից նշանակված Արեւհատ Ղազարյանն այսօր երանության մեջ էր: Նա նույնիսկ փորձեց “տեղը դնել” լրագրողներին` ասելով, որ խանգարում են իրենց աշխատանքը եւ նկարում են ցանկացած ընտրողի:

Նշենք, որ այստեղ հաշվառված է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ում էլ սպասում էին լրագրողները: “Բայց չի արգելվում նկարահանել ընտրողներին”` ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածը  հիշեցրին տիկին նախագահին: “Ընկեր, ես ասում եմ ընտրացուցակը մի նկարեք”,-պնդեց Ա. Ղազարյանը` պահանջելով ցույց տալ տեսախցիկները:

Նա նույնիսկ օգնության կանչեց առնական ուժի: Հրավիրված տղամարդը իր հերթին իբր զգուշացրեց լրագրողներին եւ հեռացավ:

“Պահանջում ենք իշխանափոխություն, հեռացնել 20 տարի այս տեղամասում նախագահ աշխատող տինոջը”,-կատակեցին լրագրողները: Բնականաբար, գործընկերներիս չհաջողվեց “հեռացնել” Արեւհատ Ղազարյանին, իսկ լրագրողների հեռանալուց հետո նա բացականչեց` վերջապես պրծանք:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ