412 հարսանիք` միաժամանակ /ֆոտո/
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում միանգամից 412 զույգ է ամուսնացել: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան: Նա անձամբ է ամուսության վկայականները հանձնել մի քանի զույգերի եւ կտրել վիթխարի տոնական տորթը:
“Մեքսիկայի մայրաքաղաքը շարունակում է պահպանել իր` “ազատության քաղաքի” կարգավիճակը: Մեզ մոտ չկա որեւէ խտրականություն: Հակառակը` մենք խրախուսում ենք ամեն տեսակի միությունները”,-հայտարարել է Մանսերան:
Նշենք, որ 2009-ից Մեխիկոյում թույլատրվում են միասեռ ամուսնությունները: Մեքսիկայի մարաքաղաքը Լատինական Ամերիկայում առաջին քաղաքը դարձավ, որտեղ գեյերն ու լեսբուհիները կարող են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը:
Մասշտաբային ամուսնական արարողության ընթացքում 500 շիշ գինի է խմվել, իսկ նորապսակներին մի շարք նվերներ են մատուցվել, այդ թվում` ուղեգրեր, կեցաղային տեխնիկա, քաղցրավենիքներ: