Ընտրություն կատարածների թիվը գերազանցում է 1 միլիոնը
Քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ժամը 17-ի դրությամբ ՀՀ նախագահական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցության թվաքանակը: Այսպես՝ Երևանում իր ընտրությունն է կարատել 366.620 ընտրող, որը կազմում է ընտրողների 44.45%-ը: Արագածոտնի մարզում քվեարկել է 62.655 ընտրող /54,82/, Արմավիրում՝ 101.533 ընտրող /45.20/, Արարատում 125.195 ընտրող /58.76/, Լոռու մարզում՝ 125.923ընտրող /52.94/, Շիրակի մարզում՝ 110.286 ընտրող /48.54%/, Կոտայքում՝ 110.153 ընտրող /47.37/, Տավուշում՝ 61.825 ընտրող /56.99%/, Վայոց Ձորում՝ 24.732 ընտրող /52.35 %/, Սյունիքի մարզում՝ 61.771 ընտրող /56.27/, Գեղարքունիքի մարզում՝ 107.681 ընտրող /57.74/:
Ընդհանուր առմամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1.259,374 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 49.81%-ը: