08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2013

ՀԱԿ-ին խանգարեց Րաֆֆին

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն` կապված մարտի 1-ին կազմակերպվելիք երթի առնչությամբ:  “Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։  Բայց երե պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում […]

Ընտրական գործընթացն ականապատ դաշտով գնալու գործընթաց չէ. Հրայր Թովմասյան

 ‘’Պետությունը իրավունք չունի բռնի ուժ կիրառելու, բայց մյուս կողմից պետք է նայել, թե ինչ է ենթադրում հանրահավաքի իրավունքը: Հանրահավաքի իրավունքը ամբողջ աշխարհում այս կամ այն երեւույթի նկատմամբ քաղաքական անհամաձայնություն հայտնելը եւ քո կարծիքը մյուսներին փոխանցելն է, այսինքն, երբեք այլ նպատակին չի կարող ծառայել’’,-այսօր խորհրդարանում ասել է ՀՀ արդարադատութան նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին: […]

Ե՞րբ է Խաչիկյանի օրը

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատաքննության օրը դեռ նշանակված չի: Այս մասին Henaran.am- ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը: “Ես նույնիսկ զանգահարեցի դատավոր Մխիթար Պապոյանի օգնականին, նա էլ ասաց, որ օրը հայտնի չի դեռ: Ասացի, որ լրատվամիջոցներում նշվում է մարտի 5-ը, պարզ ու հստակ, […]

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն առաջարկում է հայկական Նյուրնբերգ իրականացնել

“Նախ եւ առաջ ես ձեզ չեմ առաջարկի մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը, քանի որ լռելու ժամանակը վաղուց անցել է, քանի որ լռելու քաղաքականությունը չարդարացրեց իրեն այս 25 տարիների ընթացքում: Այդ պատճառով էլ մենք պիտի ճչանք մեր ճշմարտության մասին: Այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սումգայիթյան ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, ասաց Ադրբեջանահայերի […]

Բախում լրագրողների, “ժառանգականների” եւ անհայտ “օպերատորների միջեւ /ֆոտո/

Քիչ առաջ Արտաշատ քաղաքում միջադեպ տեղի ունեցավ “Ժառանգության” երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանի եւ տղաներից մեկի միջեւ, ով տեսախցիկով նկարահանում էր հավաքվածներին: Դավիթ Սանասարյանը Henaran.am-ին ասաց, որ այդ տղան հայհոյել է իրեն եւ այդպես միջադեպն սկսվել է: Ինքն ընդամենը պահանջել է, որ չնկարահանի հավաքվածների դեմքերը, քանի որ նա նկարահանելու իրավունք չի ունեցել: Միջադեպից հետո երիտասարդն անհետացավ […]

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ . Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է ադրբեջանցիների նախաձեռնած ստորագրահավաքին, որը կոչ է անում ավելի մեծ ուշադրությամբ հետեւել ղարաբաղյան հակամարտությանը:  “Շնորհակալ ենք, որ ձեր տեսակետները կիսում եք Սպիտակ տան հետ: Մենք հատուկ նախագահական հռչակագրով հանդես չենք գա, սակայն Միացյալ Նահանգները խորապես ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի արդյունքնում բոլոր ողբերգական կորուստների համար: Դա մեզ […]

Ագրարային համալսարանից անհույս հեռացել են

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության անդամները, ովքեր ուսանողներին դասադուլի կոչ են անում, այսօր` փետրվարի 26-ին Երեւանի պետական ագրարային համալսարանում չեն եղել: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Նրա խոսքով`բացակայություններն այսօր` փետրվարի 26-ին չնչին տոկոս են կազմում, ուսանողների 94,5 տոկոսը ներկայացել է դասի: Երեկ այդ թիվը, ըստ ռեկտորի` 92,5տոկոս էր: “Երեկ դասամիջոցին մտան համալսարան, […]

Ինչու հանդիպմանը ներկա չէին լրագրողները. մասիսցիները դժգոհեցին Րաֆֆուց

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանն այսօր այցելեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք: Այստեղ նա հայտարարեց, որ Էջմիածինը պաշտոնական տվյալներով հաղթել է եւ այստեղ հաղթական ուժ կա: Նշենք, որ փողոցում շրջում էին ոստիկաններ եւ հայտարարում, որ ճանապարհները պետք է բաց լինեն: Ի պատասխան Հովհաննիսյանը հարցրեց. “Լավ չեմ լսում` լավ բան են ասում ոստիկանները, թե` վատ… բացեք հայ ժողովրդի […]

Թագավորական միապետություն չէ, որ նախագահը երբ ուզի` պառլամենտ ցրի

‘’Մենք շատ հարգում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն չեն տվել մեր թեկնածուին, լինեն դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները, Հրանտ Բագրատյանի, թե այլ թեկնածուների: Նրանց կարծիքը մեզ համար թանկ է, եւ մենք մեր քայլերում պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի