16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու հանդիպմանը ներկա չէին լրագրողները. մասիսցիները դժգոհեցին Րաֆֆուց

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանն այսօր այցելեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք: Այստեղ նա հայտարարեց, որ Էջմիածինը պաշտոնական տվյալներով հաղթել է եւ այստեղ հաղթական ուժ կա:

Նշենք, որ փողոցում շրջում էին ոստիկաններ եւ հայտարարում, որ ճանապարհները պետք է բաց լինեն: Ի պատասխան Հովհաննիսյանը հարցրեց. “Լավ չեմ լսում` լավ բան են ասում ոստիկանները, թե` վատ… բացեք հայ ժողովրդի ճանապարհները: Մենք պիտի հարգենք բոլորին, անգամ նրանց, ում հետ մենք համաձայն չենք: Նոր Հայաստանում ոստիկանները մեր կողքին են լինելու: Հայ ժողովուրդը առաջին հերթին հաղթեց ինքն իրեն”,-հայտարարեց նա:

Հովհաննիսյանը նկատեց, որ ոչ մեկին չի վերաբերում հայ ժողովրդի հաղթանակը: Այն վերաբերում է միայն ժոովրդին: “Ոչ էլ Ամենայն Հայոց Վեհափառի հարցն է, որովհետեւ իր հարցն աստծո հետ է: Ես հանդիպել եմ ՌԴ դեսպանին եւ նրան էլ ասացի, որ առաջին հերթին հարգում եմ իրեն, պահանջում եմ ԱՄՆ-ից սկսած, Եվրոպայից, Չինաստանից, մեր կարեւոր գործընկերներից` ճանաչեք ժողովրդի իշխանությունը”,-ասաց:

Էջմիածնից Հովհաննիսյանն ուղեւորվեց Մասիս: Այստեղ քաղաքացիներից մեկը դժգոհեց` ասելով. “Այսքան ժամանակ շրջում եք լրագրողների հետ, ինչու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն էլ չթողեցիք, որ լրագրողները ներկա լինեն: Ժողովրդին խաբելով ման են գալիս”:

Հովհաննիսյանն արձագանքեց քաղաքացու դժգոհությանը` նշելով, որ քաղաքացին ճիշտ է ասում եւ հաջորդ անգամ եթե Սերժ Սարգսյանը նրան հրավիրի այս վիճակը քննարկելու, որեւէ ելք գտնելու համար, հանդիպումն անպայման կկայանա լրագրողների ներկայությամբ:

Լրագրողների հետ զրույցում Վարդան Աբգարյաննն ասաց, որ հասարակական դժգոհություն է առաջացել, քանի որ իրենք չգիտեն` իսկապես ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում: Մասիսցիները համաձայնվեցին նրա հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ