07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ . Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է ադրբեջանցիների նախաձեռնած ստորագրահավաքին, որը կոչ է անում ավելի մեծ ուշադրությամբ հետեւել ղարաբաղյան հակամարտությանը: 

“Շնորհակալ ենք, որ ձեր տեսակետները կիսում եք Սպիտակ տան հետ: Մենք հատուկ նախագահական հռչակագրով հանդես չենք գա, սակայն Միացյալ Նահանգները խորապես ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի արդյունքնում բոլոր ողբերգական կորուստների համար:

Դա մեզ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ եւ որ միայն տեւական եւ խաղաղ գործընթացը տարածաշրջանին կբերի կայունություն, բարգավաճում եւ համերաշխություն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել կողմերի հետ` խաղաղության հասնելու նպատակով”,-հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ