16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թագավորական միապետություն չէ, որ նախագահը երբ ուզի` պառլամենտ ցրի

‘’Մենք շատ հարգում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն չեն տվել մեր թեկնածուին, լինեն դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները, Հրանտ Բագրատյանի, թե այլ թեկնածուների: Նրանց կարծիքը մեզ համար թանկ է, եւ մենք մեր քայլերում պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա լրագրողներին հորդորեց զերծ մնալ ճգնաժամ կամ լարվածություն ձեւակերպումներից եւ նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում հաղթած թեկնածուն հիսունհինգ-հիսունութ տոկոսի շրջանակներում է հաղթում, բայց որեւէ մեկը չի ասում, որ ընտրությունները կեղծվել են:

Համեմատելով ՀՀ եւ Չեխիայում կայացած նախագահական ընտրությունները, Շարմազանովն ասաց, որ փետրվարի տասնութին կայացած ընտրությունները ավելի վատը չեն եղել: Դրա վկայությունը, նրա խոսքով, տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականներն ու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց ստորագրություններն են արձանագրությունների տակ:

Իսկ այն, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, Էդուարդ Շարմազանովի խոսքով, իշխանությունը չի հերքում: Դիտարկմանը, թե երբ ենք հասնելու նրան, որ այդ պրոբլեմները չլինեն, Շարմազանովն ասաց.’’Չկա որեւէ երկիր, որտեղ պրոբլեմներ չլինեն: Պլատոնի ներկայացրած իդեալական պետությունը ուտոպիա է’’:

ՀՀԿ խոսնակը մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե չկա աշխարհում  մի իշխանություն, որը կարող է լուծել ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, որովհետեւ երեկվա լուծված խնմդիրների կողքին  նոր պահանջմունքներ են առաջանում:

Շարմազանովը շեշտեց, որ իր համար անհասկանալի է այն ճանապարհը, որով գնում է Րաֆֆի Հովհաննիսյանը.’’Առաջին օրն ասել` ութսուն տոկոս ձայն եմ հավաքել, հետո հասնել Բաղրամյան քսանվեց, այդ ճանապարհին այդ ութսուն տոկոսը դառնա երկրորդ փուլ, իսկ դուրս գալուց էլ դառնա պառլամենտի ցրում… Երկիրը պատվերով համերգ չէ, ոչ էլ թագավորական միապետություն, որ նախագահը երբ ուզի պառլամենտ ցրի, երբ ուզի` չցրի: Մեր երկրում կա Սահմանադրություն եւ բոլորը պետք է ենթարկվեն Սահմանադրությանը’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ