06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ին խանգարեց Րաֆֆին

Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն` կապված մարտի 1-ին կազմակերպվելիք երթի առնչությամբ:

 “Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր եւ այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք եւ դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։

 Բայց երե պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել Ժառանգություն կուսակցությանը։

 2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին”,-ասված հաղորդագրությունում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ