20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2013

Այս ընտրությունները համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը. Ստեփան Դեմիրճյան

Նախագահական ընտրությունները ոչ թե դարձան մեր երկրի նորագույն պատմության լավագույն ընտրությունները, այլ համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա հայտարարեց, որ իշխող կուսակցությունն ու ազատ արդար ընտրություններն անհամատեղելի են, որ մինչ օրս հայտնաբերված ու պատասխանատվության ենթարկված չեն մարտի մեկի կազմակերպիչները: Ստեփան Դեմիրճյանի խոսքով, […]

Րաֆֆին եւս մեկ անգամ սիրով կհանդիպի Սերժ Սարգսյանին, ապա` կերգի, կպարի … /ֆոտո/

“Իշխանությունը բերելու ենք դեպի մեր մարզ, ինչքան էլ որ կեղծեցին, Արարատը հաղթեց: Քաղաքապետ է , ոստիկանապետ, մարզպետ, ինքն այս պահից հետո եթե ձեզ վախեցնի, եթե ձեր քաղաքացիական իրավունքը խախտի, ինքը պիտի պատասխան տա”: Այսպես արտահայտվեց Արարատի մարզի Արարատ քաղաքում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Արարատի քաղաքապետն ու մարզպետը պետք է հրաժարական տան: […]

Համեմատությունը ուղղակի սար ու ձորի է. այս եւ 2008-ի հետընտրական իրավիճակը

Henaran.am–ը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ հետընտրական զարգացումների շուրջ զրուցել է  պատգամավոր, ‘’Ազատ դեմոկրատներ’’ կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, 2008-ին Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հետ: –Պարոն Արզումանյան, փորձենք զուգահեռներ անցկացնել 2008թվականի եւ վերջին նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի միջեւ: Ընդդիմությունը կրկին չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ կրկին հրապարակ է դուրս եկել: -Ես գտնում […]

Բերլուսկոնին ընդունեց պարտությունը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ընդունել է խոհրդարանական ընտրություններում ձախ ցենտրիստների հաղթանակը` Պիեռ Լուիջի Բերսանիի գլխավորությամբ, գրում է “РБК” կայքը: Այժմ Բերլուսկոնին խոստացել է մտածել հաղթողների հետ կոալիցիա ձեւավորելու մասին: Նա հայտնել է, որ հաստատ կոալիցիա չի կազմի ցենտրիստների հետ, որոնց ղեկավարում է վարչապետի պաշտոնում իրեն փոխարինած Մարիո Մոնտին: Սենատի ընտրություններում ձախերին հաջողվել է առաջ անցնել նաեւ […]

Քրիստինա Օրբակայտեն նախկին ամուսնուն կլինիկական մահվան է հասցրել

Չնայած այն փաստին, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան իր դստերը` երգչուհի Քրիստինա Օրբակայտեին տվել էր իր օրհնությունը Վլադիմիր Պրեսնյակովի հետ ամուսնանալու համար, նա միշտ էլ գիտեր, որ այդ ընտանիքը երկար կյանք չի ունենա: Երբ նորապսակները որդի ունեցան` Նիկիտան, Վոլոդյայի ստեղծագործական կյանքն սկսեց  վերելք ապրել: Եվ մինչ ամուսինը բազմաթիվ հյուրախաղերի էր մեկնում, Քրիստինան նստում էր […]

Լրտեսը` 21-րդ դարի ամենասեքսուալ կանանց ցանկում /ֆոտո/

“GQ” ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի ամենասեքսուալ կանանց ցանկը:  Ամենասեքսուալ կանանց ցանկում է հայտնվել նախկինում լրտեսական սկանդալի “գլխավոր դերակատար”, ներկայումս` հեռուստահաղորդավար եւ մոդել Աննա Չեփմանը, որին ամսագիրը անվանել է “ռուս մերկ լրտես-գայթակղիչ”: Առաջին տեղում է հայտնվել երգչուհի Բեյոնսեն, որին ամսագիրն անվանել է “Միսս հազարամյակ”:  Բացի Բեյոնսեից եւ Չեփմանից ցանկում են հայտնվել մի շարք այլ հայտնի […]

Դիտո՞րդ, թե՞ խաղացող

 “Բարգավաճ Հայաստան” կուսակցության  տարածած հայտարարությունից այդպես էլ  պարզ չդարձավ, կուսակցությունը ընդունում է ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, թե ոչ : Իսկ  մինչ այս պահը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածվել արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երկրի նախագահին վերընտրվելու կապակցությամբ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԲՀԿ տարածած հայտարարությունը, նշեց. “Իմ կարծիքով գնահատականն ավելի օբյեկտիվ է լինում, […]

Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Կանադայում եւ Լիբանանում

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար փետրվարի 22-ին եւ 23-ին կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը: Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցեցին շուրջ […]

Եթե գլխավոր արծիվը գյուղապետ լիներ

Նախեւառաջ ողջունում եմ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզեր այցելելու եւ իրեն ընտրած քաղաքացիների հետ հանդիպելու որոշումը, սակայն միաժամանակ չեմ կարծում, թե որեւէ մարզում խուճապային իրավիճակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի այցելության համար, ինչպես ճոխացված ներկայացվում է որոշ լրատվամիջոցների կողմից:    Անկեղծ ասեմ, եթե ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի