Դիտո՞րդ, թե՞ խաղացող
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության տարածած հայտարարությունից այդպես էլ պարզ չդարձավ, կուսակցությունը ընդունում է ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, թե ոչ : Իսկ մինչ այս պահը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածվել արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երկրի նախագահին վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԲՀԿ տարածած հայտարարությունը, նշեց. “Իմ կարծիքով գնահատականն ավելի օբյեկտիվ է լինում, երբ դու ոչ թե դիտորդ ես լինում, այլ խաղացող:
“Երբ դիտորդի կարգավիճակ ես ստանձնում ու ամբողջ քաղաքական կոմպանիայի ընթացքում որեւէ բառ չես ասում, հետո ստանձնում ես դատավորի , ուսուցչի կամ այլ ֆունկցիա, դա այդքան էլ օբյեկտիվ ու արդարացված չէ”,- նշեց ՀՀԿ մամլո խոսնակը: