08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2013

Վիեննայում ոգեկոչվել է սումգայիթյան զոհերի հիշատակը

Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում […]

Դասադուլավորներին հեռացրին համալսարանի տարածքից /ֆոտո, վիդեո/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջ շարունակվում է փետրվարի 25-ին մի խումբ ակտիվիստների կողմից հայտարարված դասադուլը: Համալսարանի ղեկավարությունը ոստիկանության աշխատակիցների հետ միասին դասադուլավորներին խնդրում է դուրս գալ համալսարանի տարածքից եւ դասադուլը շարունակել այդ տարածքից դուրս: Սակայն դասադուլավորները պնդում են, որ սա հանրային տարածք է եւ ոչ ոք իրավունք չունի` նրանց թույլատրելու կամ դուրս հանելու: Դասադուլավորները դուրս են […]

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա

Փետրվարի 25-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա։ Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ:Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:  Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվեց Ավստրիայի […]

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորում է ՀՀ նախագահին

ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապացությամբ: Ինչպես հաղորդում է  ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, Քերին իր ուղերձում մասնավորապես ասել է.  “Հարգելի՛ պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, եւ ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են […]

Աբովյանի քաղաքապետը երկմտում է

ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել համայնքի ղեկավարներին: Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանը, որոշ տեղեկություններով պատրաստվում է ավագանու նիստ հրավիրել, որտեղ կքննարկվի Աբովյանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի անցկացման թույլտվության հարցը:   Ի դեպ, հանրահավաք անց կացնելու թույլտվություն կամ մերժելու որոշում կայացնում է քաղաքապետը: Թերեւս Գուլոյանը չի ուզում պատասխանատվության տակ ընկնել:  […]

“Տաշիրի” հետ

Միայն վերջին վեց ամիսների ընթացքում “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում: 300 երիտասարդներ նախ իրենց հանգիստն անցկացրեցին նոր ուսումնական տարվա շեմին, ևս 300-ական երիտասարդներ Ծաղկաձորում դիմավորեցին “աշխարհի վերջն” ու Սուրբ Սարգիս Զորավարի տոնը:   Եվ ահա, “Տաշիր” բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ևս 300 երիտասարդներ Ծաղկաձորում կնշեն […]

Իրանը քննադատել է օսկարակիր ֆիլմին մրցանակ շնորհելը` անվանելով այն “հակաիրանական” /վիդեո/

Թեհրանը Բեն Աֆլեքի օսկարակիր ֆիլմը հակաիրանական է “անվանել”: Իրանի մշակույթի նախարար Մոհամադ Հոսեյնին կինոակադեմիկոսների որոշումը քաղաքականացված է համարում, հաղորդում է “Интерфакс”-ը: “Այդ ֆիլմը որեւէ գեղարվեստական արժանիք չունի եւ գեղարվեստական տեսանկյունից շատ թույլ է, բայց մենք այլ բան չէինք էլ սպասում մեր թշնամիներից”,-հայտնել է Հոսեյնին: “Արգո” գործողություն” ֆիլմը պատմում է 1979-ին Իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում տեղի […]

Ծառուկյանին կկախեն որպես սիմվոլ. Հրապարակ

ՀՀԿ-ում գտնում են, որ “հնարավոր” է ԲՀԿ պատգամավորներից եւս մեկի հարցը հայտնվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Ըստ թերթի, բանն այն է, որ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի սենյակում է դրել ԲՀԿ դրոշը, ինչն էթիկայի խախտում է, որովհետեւ նման հանձնաժողովներում, որպես սիմվոլ, պետք է լինի պետական եւ ոչ թե “սեփական” դրոշը: “Դա […]

Վայքում` ոչ Րաֆֆին. Ժամանակ

Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը երեկ միայն համացանցային կայքերից է իմացել, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է Վայքում հանրահավաք անցկացնել: Նա թերթին ասել է, որ արգելելու է հավաքի անցկացումը: “Օրենքով սահմանված կարգով պետք է քաղաքապետարնին մի քանի օր առաջ իրազեկեին, տարածք ուզեին, մենք էլ կզգուշացնեինք ոստիկանությանը եւ տարածք կտրամադրեինք` ինչ խնդիր կա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի