08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ագրարային համալսարանից անհույս հեռացել են

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության անդամները, ովքեր ուսանողներին դասադուլի կոչ են անում, այսօր` փետրվարի 26-ին Երեւանի պետական ագրարային համալսարանում չեն եղել: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

Նրա խոսքով`բացակայություններն այսօր` փետրվարի 26-ին չնչին տոկոս են կազմում, ուսանողների 94,5 տոկոսը ներկայացել է դասի: Երեկ այդ թիվը, ըստ ռեկտորի` 92,5տոկոս էր:

“Երեկ դասամիջոցին մտան համալսարան, կոչերով, հորդրոներով, որ դուրս գան դասադուլի: Մոտ 20 րոպե մնացին, տեսնելով, որ ոչ մի ուսանող չի լքում լսարանը, հեռացան ագրարային համալսարանից”,-ասաց Ա. Թարվերդյանը: Նրա խոսքով, այսօր բողոքավորները “սկի իրենց շենքի մոտով չեն էլ անցել”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ