16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բախում լրագրողների, “ժառանգականների” եւ անհայտ “օպերատորների միջեւ /ֆոտո/

Քիչ առաջ Արտաշատ քաղաքում միջադեպ տեղի ունեցավ “Ժառանգության” երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանի եւ տղաներից մեկի միջեւ, ով տեսախցիկով նկարահանում էր հավաքվածներին: Դավիթ Սանասարյանը Henaran.am-ին ասաց, որ այդ տղան հայհոյել է իրեն եւ այդպես միջադեպն սկսվել է:

Ինքն ընդամենը պահանջել է, որ չնկարահանի հավաքվածների դեմքերը, քանի որ նա նկարահանելու իրավունք չի ունեցել: Միջադեպից հետո երիտասարդն անհետացավ Արտաշատի հրապարակից, սակայն րոպեներ հետո բախում տեղի ունեցավ լրագրողների եւ մեկ այլ երիտասարդի միջեւ, ով նույնպես նկարահանում էր ներկաներին:

Լրագրողները փորձում էին հասկանալ` ով է երիտասարդը, ով հայհոյեց լրագրողներին:

Henaran.amի հարցին, թե ով է ինքը, երիտասարդը պատասխանեց` լրագրող է: Մեր պահանջը` ներկայացնել որեւէ փաստաթուղթ, նա մերժեց եւ փորձեց հեռանալ:

Քիչ անց ոստիկանները մոտեցան Դավիթ Սանասարյանին և պահանջեցին իրենց հետ գնալ ոստիկանություն՝ միջադեպի համար պարզաբանումներ տալու: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Դավիթ Սանասարյանին ծանուցագիր ուղարկեն և ինքը ևս նրա հետ միասին կներկայանա ոստիկանություն՝ միջադեպի մասին տեղեկություններ հայտնելու:

Հիշեցնենք, այսօր “Ժառնգության” առաջնորդ, ընտրություններին երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է մարզերում:

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ