23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն առաջարկում է հայկական Նյուրնբերգ իրականացնել

“Նախ եւ առաջ ես ձեզ չեմ առաջարկի մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը, քանի որ լռելու ժամանակը վաղուց անցել է, քանի որ լռելու քաղաքականությունը չարդարացրեց իրեն այս 25 տարիների ընթացքում:

Այդ պատճառով էլ մենք պիտի ճչանք մեր ճշմարտության մասին: Այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սումգայիթյան ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, ասաց Ադրբեջանահայերի Ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նա հայտնեց, որ իրենց ոգեւորում է այն փաստը, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Հայաստանում տեղի են ունենում սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ եւ ակցիաներ, սակայն միաժամանակ նշեց, որ ամեն դեպքում “իրենք միայնակ են մնում իրենց ցավի հետ”:

Նա հայտնեց, որ ի սկզբանե ծրագրված  է եղել ջարդերը կազմակերպել Բաքվում, սակայն հետո որոշվել է այն իրականացնել համեմատաբար ավելի անպաշտպան Սումգայիթում: Նրա համոզմամբ` բոլորովին վերջերս Ադրբեջանը վերահաստատեց, որ 1988-90-ին իր կողմից են կազմակերպվել եւ իրականացվել  հայկական ջարդերը` ազատ արձակելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին:

“Մեզ այսօր հայտնի են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի կազմակերպիչների, դերակատարների, պատվերներ իրականացնողների անունները եւ թե ինչն ինչպես է կատարվել: “Մենք այսօր պիտի ազդարարենք ադրբեջանահայերի ոտնահարված իրավունքների վերականգնման համար անզիջում պայքարի սկիբզբը:

Արդեն լիովին հասունացել է այն պահը, երբ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կողմից մարդկության հանդեպ իրագործած հանցագործությունների համար”,-նշեց նա` հավելելով, որ իրենք չեն խնդրում դա անել իրենց փոխարեն, այլ պարզապես կոչ են անում ԶԼՄ-ներին, սփյուռքահայ բարեկամներին եւ պատկան մարմիններին օգնել իրենց` պայքարելու ճշմարտության հաղթանակի համար:

Գրիգորի Այվազյանն առաջարկում է Հայաստանում դատավարություն անցկացնել` Նյուրնբերգյան եւ Հաագայի դատարանների օրինակով եւ Ադրբեջանում կատարված դեպքերի համար բոլոր մեղավորներին հեռակա կարգով դատապարտել մահվան, քանի որ նրա խոսքով` այլ կերպ նրանք չեն կարող հատուցել իրենց կատարած հանցանքի համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ