11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Հայերին ոչ ոք չի ստիպում արտագաղթել Ռուսաստան. ՌԴ դեսպան

Հայերը Ռուսաստան են գնում, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, դա կապ չունի Դաշնային Միգրացիոն ծառայության հետ: Այսօր` հոկտեմբերի 9-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի փակում  “Հայրենակիցներ” պետական ծրագիրը, քանի որ այն նպաստում է ՀՀ քաղաքացիների արտագաղթին Ռուսաստան, դեսպանը պատասխանեց, […]

Միշել Պլատինին Հայրապետյանի ընկերն է

 Այսօր Երեւանում, “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Արարատ”  սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի “Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ: Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս […]

Զորավարժությունները շարունակվում են

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: Զորավարժությունների ընթացքում իրականացվում են մի շարք ծավալուն միջոցառումներ, մասնավորապես` նոր կազմավորվող եւ վերակազմավորվող զորամասերի ներգրավմամբ գործողությունների իրականացումը: Այդ զորամասերի վարչակազմերի […]

Մի՛ վախեցրեք մեր հիվանդներին. բժիշկները` ‘Շանթին’

 ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերության լրագրող Մանվել Քեշիշյանի նամակը բազմաթիվ բժիշկների ուսումնասիրության առիթն է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մալաթիայի 1-ին և Նորք-Մարաշ 3-րդ հիվանդանոցի բժիշկները ներկայացրին իրենց տեսակետն այս գործի վերաբերյալ: Համաձայն բժիշկ Նարինե Գոջաբաշյանի՝ սխալ է Մանվել Քեշիշյանի հայտարարությունը, որ բժիշկներն են սպանել իր հորը և միաժամանակ փող աշխատել: Ներկա մոտ տասը բժիշկներն էլ անձամբ ծանոթ […]

Ութ տարուց ավել է, ինչ կացնասպանը սարսափ է տարածում. “Politiken”

Ստորեւ ներկայացնում ենք դանիացի հայտնի լրագրող Վիբեկե  Սպերլինգի` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հոդվածի հայերեն թարգմանությունը` տպագրված “Politiken” օրաթերթում  24.09.2012թ.: Սպանությունից հետո կատարված “խաղերը” մեծ վնաս հասցրեցին եւ´ Հունգարիային, եւ´ՀարավայինԿովկասում խաղաղության հաստատման գործին: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ամսից ավելի տեւող դիվանագիտական հարաբերությունների խզումը գցում է Հունգարիայի միջազգային հեղինակությունը եւ պակասեցնում է ճգնաժամից դուրս գալու հնարավորություննները: Դա փորձ էր նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիա վարկեր ներգրավելու, երբ Հունգարիայում  ցմահ դատապատրված ադրբեջանցին, ով Բուդապեշտում կացնով սպանել էր մի հայի, վերադարձվեց Ադրբեջան: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս միջադեպն այնպիսի ատելություն բարձրացրեց, որ  այն  չի մոռացվի: Միջադեպը շատ արմատներ ունի, որոնցից մեկը 20 տարվա միջազգային փորձն է` լուծելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջացած ճգնաժամը` կապված  հայաբնակ Լեռնային Ղարաբաղի հետ, որի պատճառով կացնասպանը ցանկացել էր վրեժ լուծել հայից: Այդ տարածքի համար պատերազմը, որը տվեց 30.000 զոհ, ավարտվեց զինադադարով, որը սակայն բազմիցս խախտվում է: Սպանության հետ կապված այս ճգնաժամն անհանգստացնում է այն պատճառով, որ կարող է նոր ռազմական գործողությունների  առիթ դառնալ: Նախ սպանության պատմությունը. 2004թ. փետրվարին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին` հասցնելով 26 կացնի հարված: Երկու տարի անց հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության` առանց գործը բեկանելու իրավունքի մինչեւ 2036 թ: Բայց օգոստոսի 31-ին Վիկտոր Օրբանի կառավարությունը, դատարանի վճիռն անտեսելով, Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Նա  դա հիմնավորեց Եվրախորհրդի 1983 թ. որոշմամբ, որն ստորագրած երկրներն իրավունք ունեն ազատազրկվածների փոխանակման: Բացի այդ, Ադրբեջանը Հունգարիային խոստացել էր, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Բաքվի բանտում: Միայն թե Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովն ընդունվեց իբրեւ հերոս, նախագահը նրան ներում շնորհեց, նա հրաշալի բնակարան ստացավ, ինչպես նաեւ`բանտարկության  մեջ գտնվելու 8,5 տարիների դիմաց  աշխատավարձ: Հայաստանն անմիջապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱՄՆ-ը,Ռուսաստանը, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը եւ Եվրոխորհուրդը դատապարտեցին Ադրբեջանին այդ քայլի համար: Վ. Օրբանի կառավարությունը փորձում է պաշտպանական դիրք ընդունել Հարավային  Կովկասի , Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի, Պարսկական ծոցի երկրների մոտ (“Արեւելյան քամու դոկտրինան”) : Ադրբեջանը Հունգարիայի կարեւոր գործընկերն  է Հարավային Կովկասում արագ մեծացող ապրանքաշրջանառությամբ` երկու անգամ ավելի շատ` քան Վրաստանի հետ, հինգ անգամ ավելի շատ` քան Հայաստանի, այսինքն երկու հարավ կովկասյան երկրների: Օրբանն Ադրբեջանի հետ հարաբերությունները ակտիվացրել է  քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներով, անձամբ այցելել էր այդ երկիրը 2010-ի սեպտեմբերին եւ 2012 -ի հունիսին: Մայիսին ստեղծվեց Տնտեսական Կենտրոն` օգնելու հունգարական մանր եւ միջին բիզնեսին Ադրբեջանում հաստատվելու համար: Ադրբեջանն առաջարկեց գնել մինչեւ 20 մլրդ կրոնի հունգարական պետական արժեթղթեր: Դա նման էր վարձավճարի Սաֆարովի համար:

Գոմեշի մսի գործով մեղադրվում է Կապանի մսի կոմբինատի տնօրենը

Ինչպես Henaran.am- ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ Ալբերտ Օհանջանյանը Կապանի մսի […]

ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը Սաֆարովի գործի հիման վրա առաջարկություն կներկայացնի

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը բուռն քննարկման է արժանացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ներկայացրել են իրենց տեսակետները, բուռն քննարկում է ծավալվեl եւ պատգամավորների մեծամասնությունը պաշտպանել է հայկական պատվիրակության դիրքորոշումը` որ խոսքը վերաբերվում է ոչ թե հակամարտությանը , այլ այլատյացությանը […]

Սաակաշվիլի-Իվանիշվիլի հանդիպումը կայացել է

Թբիլիսիում կայացել է խորհրդարանական ընտրություններին հաղթանակած ընդդիմադիր “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպումը: Նախագահական նստավայրի մուտքի մոտ նախագահը սեղմել է միլիարդատիրոջ ձեռքը, տեղեկացնում է “Грузия-Online”-ը: Հանդիպմանը թույլատրվել է մասնակցել միայն ֆոտոլրագրողներին: Մամուլի համար հրապարակումներ արվել են հանդիպման ավարտից հետո: “Շատ լավ է, որ մենք կարողացանք հանդիպել: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքակիրթ ազգ […]

ԲՀԿ-ն ամպագոռգոռ հայտարարության կարիք չուներ. Արտակ Դավթյան

 ՛՛Մենք արդեն հայտարարել ենք, որ ՛՛Դաշնակցության՛՛ թեկնածուի հարցը լուծվելու է կուսակցության Գերագույն արտակարգ ժողովի ժամանակ, որը կգումարվի դեկտեմբերի մինչև տասնհինգը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ այդ ժամանակ էլ ՀՅԴ-ն հստակ հանդես կգա ու կասի` պաշտպանում է որևէ մեկին, սեփական թեկնածուն է առաջադրում, թե չեզոք դիրք է գրավում: Ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի