08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2012

Մերկ հղի կնոջ արձանը բուռն արձագանք է առաջացրել /ֆոտո/

Մեծ Բրիտանիայում հայտնվել է 20 մ բարձրությամբ  հղի կնոջ արձան` ձախ ձեռքում թուր, իսկ աջում` արդարության կշեռքը:  Այն կոչվում է “Ճշմարտություն” եւ հեղինակի կարծիքով` “այն ճշմարտության եւ արդարության ժամանակակից այլաբանությունն է”: Արձանի համար պատվանդան են ծառայում իրավանբանության գրքերը: Ընդ որում` արձանի աջ կողմն ավելի շատ անատոմիա առական է հիշեցնում, քանի որ երեւում է պտուղը հղի […]

Հոլիվուդյան տղամարդկանց անակնկալները /ֆոտո/

Այս շաբաթն իրադարձություններով հագեցած էր  աշխարհի ամենահայտնի տղամարդկանց համար: Նրանք երբեմն զարմացնում են, երբեմն ուրախություն պարգեւում, երբեմն էլ տխրեցնում: Ամենաուրախը հավանաբար Թոմ Կրուզի երկրպագուներն են, քանի որ դերասանը որոշել է թողնել իր սայենտալոգիան եւ փորձել վերադարձնել Քեթի Հոլմսին: Դերասանը հազվադեպ է տեսնում դստերը` Սուրիին, ինչի պատճառով շատ է տառապում: Նա համոզվել է, որ Քեթիից բաժանումը […]

Կոմայգում հավաքվում, մաքուր օդ են շնչում, իրենց հետաքրքրություններով կիսվում. ոստիկանությունը Կոմայգում անելիք չունի՞

Ոստիկանությունը Կոմայգում անելիք չունի: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը: Ինչպես մեր զրույցից պարզ դարձավ, ոստիկանությունում կարծում են, որ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվողԿոմիտասի անվան մանկական զբոսայգում հավաքվող տրանսսեքսուալներն ու նույնասեռականները այնտեղ հավաքվում, պարզապես մաքուր օդ են շնչում եւ “իրենց հետաքրքրություններով կիսվում”: […]

Շվեդիայում “արյունոտ անձրեւ” կտեղա /վիդեո/

Առաջիկա հանգստյան օրերին “արյունոտ անձրեւ” է սպասվում Շվեդիայի որոշ մասերում: Օդերեւութաբաններն այդպես են անվանում այն երեւույթը, երբ թափվող տեղումները կարմրա-վարդագույն երանգ են ունենում: Գիտնականները ենթադրում են, որ դա տեղի է ունենում անձրեւի կաթիլների մեջ Սահարա անապատի տարածքից եկող փոշու կուտակումից: Շվեդիայի օդերեւութաբանական ինստիտուտի ներկայացուցիչները նշել են, որ երեւույթն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Այն […]

Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է /ֆոտո/

Ամերիկացի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է իր ընկերուհու` դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ, գրում է “People” ամսագիրը: “Ամուսնացած լինելը հիանալի է: Արարողությունը շատ գեղեցիկ էր, եւ այնպիսի յուրօրինակ զգացողություն ունենք` շրջապատված մեր ընտանիքով եւ ընկերներով”,-ամսագրին են հայտնել նորապսակները: 31-ամյա Ջասթինը եւ 30-ամյա Բիլլը հանդիպել են 5 տարի: Նշանադրության մասին հայտարարվել էր 2011-ի դեկտեմբերին: Հարսանիքը […]

Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի  20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: “Կամուրջ”» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: “Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ […]

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում պայթյունի հետեւանքով հայ կնոջ մահվան լուրը

Լիբանանում ՀՀ դեսպանատունը հաստատում է Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայազգի Ջորջետա Սարգսյանի մահվան լուրը: Այս մասին henaran.am-ին  տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում 8 մարդ էր զոհվել, այդ թվում եւ Ջորջետա Սարգսյանը:

Բնապահպաններն ու Գետահովտի բնակիչները պահանջում են դադարեցնել Խաչաղբյուր գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչներն ու “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են չեղյալ հայտարարել  Խաչաղբյուր գետի վրա երկրորդ փոքր ԷՀԿ-ի կառուցման թույլտվությունը եւ հարցի շուրջ կազմակերպել հասարակական լսումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը անդրադառնալով խնդրին, կասկածի տակ դրեց  ՀԷԿ-ի կառուցման թույլտվության փորձաքննության արդյունքները: Նրա պնդմամբ, նախագծում սխալ տեղեկատվություն է ներկայացված, […]

Հոկտեմբերի 21-ի առավոտյան ուժեղ աստղաթափ կլինի

Մետեորական միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ կիրակի` հոտեմբերի 21-ի առավոտյան, Օրիոնիդի մետեորների հոսքն իր ակտիվության մաքսիմումին կհասնի: Իսկ դա նշանակում է, որ եթե ուշադիր նայեք երկնքին, ապա կարելի է հարյուրավոր ընկնող մանր երկնաքարեր տեսնել: Խոստանում են, որ դրանց քանակը կանցնի 25-ից: Իհարկե, այս երեւույթն “աստծո պարգեւ” չէ: Այն լիովին բացատրվում է գիտության տեսանկյունից: Մետեորները փոշու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի