17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բնապահպաններն ու Գետահովտի բնակիչները պահանջում են դադարեցնել Խաչաղբյուր գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցումը

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչներն ու “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են չեղյալ հայտարարել  Խաչաղբյուր գետի վրա երկրորդ փոքր ԷՀԿ-ի կառուցման թույլտվությունը եւ հարցի շուրջ կազմակերպել հասարակական լսումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Թռչկան” քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը անդրադառնալով խնդրին, կասկածի տակ դրեց  ՀԷԿ-ի կառուցման թույլտվության փորձաքննության արդյունքները: Նրա պնդմամբ, նախագծում սխալ տեղեկատվություն է ներկայացված, որի հիման վրա նախագիծը հաստատվել է:

Գետահովիտ համայնքի բնակիչ Արթուր Գրիգորյանի խոսքով, բացի այն, որ համայնքը խմելու ջրի լուրջ խնդրի առջեւ է կանգնած, առաջանում է նաեւ սողանքների թվի ավելացման խնդիրը, ինչը մտահոգիչ է:

Իրավաբան Մերի Խաչատրյանը ահազանգեց  բուսական ու կենդանական աշխարհին ՀԷԿ-ի կառուցման հետեւանքով հասցվող վնասի մասին: Թեեւ նշվում է, որ նախագծը բնապահպանական տեսանկյունից անվտանգ է, բայց իրականում տարածքն անտառապատ է եւ ծառեր են հատվում: Մերի Խաչատրյանի խոսքով,  բնության հաշվին տնտեսական գործունեություն իրականացնելը պետք է արգելվի եւ գտնվի օպտիմալ միջոց, որպեսզի չտուժեն ոչ հանրությունը, ոչ տնտեսվարող սուբյեկտը, ոչ էլ պետությունը:

Նշենք որ բնապահպաններն ու համայնքի բնակիչները իրենց մտահոգությունները ներկայացրել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարին, որի որոշմամբ խնդիրն ուսումնասիրող համապատասխան հանձնաժողով է ստեղծվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ