08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2012

Ահազանգ սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին: Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

“Օբամայաբուժությունը”` “ռոմնիզիայի” դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր քաղաքական հակառակորդ Միթ Ռոմնիին, ով եւս առաջադրված է որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում,  “ռոմնիզիա” ախտորոշումն է տվել: “Դա հիվանդություն է, որն ստիպում է մոռանալ նախկին խոստումները եւ հայացքները”, -մեկնաբանել է Օբաման, գրում է “утро.ру”-ն: Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Ջորջ Մեյսոնի համալսարանում` Օբաման նշել է, որ աշխատատեղերին, հակաբեղմնավորիչ միջոցներին, հղիությունն արհեստական […]

էական տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա

Հոկտեմբերի 20-24- ին հանրապետության առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ,առանձինհատվածներում`մառախուղ: Քամին`հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`15-20մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  22-23-ին կբարձրանա 3-4, արևելյանշրջաններում 4-6 աստիճանով: Երևանում` հոկտեմբերի  20-24-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ  ԱԻՆ լրատվական ծառայությունը:    

Վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Սիրիայում ժամանակավոր հրադադար կհաստատվի

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին այսօր` հոկտեմբերի 20-ին, բանակցություններ կվարի սիրիական իշխանություններրի հետ: Դիվանագետը կփորձի ժամանակավոր հրադադար հաստատել կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բրահիմին հայտարարել է, որ զինված պայքարը հարկավոր է գոնե ժամանակավորապես դադարեցնել Քուրբան-Բայրամը նշելու ընթացքում: Սիրիական կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը` մասնակցել բանակցություններին, սակայն երկրի ԱԳ […]

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայ կին է զոհվել /վիդեո/

Հոկտեմբերի 19-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով զոհված 7 մարդկանց դիակներն անճանաչելիության աստիճան մասնատված են եղել, հաղորդում է “Ալ-Կաբաս” թերթը: 8-րդ զոհի` հայկական ծագումով լիբանանցի Ջորջետա Սարգսյանի դին, միակն է եղել, որի ինքնությունը հաջողվել է պարզել: “Նաարնետի” տվյալներով` Սարգսյանի դին, ինչես նաեւ 46 տուժածներին տեղափոխել են “Ռիզկ” հիվանդանոցը: Ընդհանուր առմամբ` վիրավորների […]

“Հայոց ցեղասպանությունն անցյալ չէ”. թուրք մտավորականի պիեսը բեմադրվեց Բեռլինում

Բեռլինաբնակ թուրք մտավորական Դողան Ականլին այն մտավորականներից է, ով ընդունում և դատապարտում է հայոց ցեղասպանությունը: Ավելին, նա աշխատում է  հայոց ողբերգությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի 18-ին Բեռլինի “Unterm Dach” թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր: Ներկայացմանը հետևում էին և՛ հայեր, և՛ թուրքեր, և՛ թե գերմանացիներ: “Մոր լռությունը” պիեսը պատմում է Գերմանիայում մեծացած թուրք աղջկա ապրումների և […]

ԲՀԿ-ն Օսկանյանին մենակ թողեց. Հայոց աշխարհ

“Սիվիլիթաս” հիմնադրամը մի քանի օր իր նախաձեռնությունը “գովազդելուց” հետո, երեկ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի բողոքի երթ ու ակցիա իրականացրեց. Հիմնադրամի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ, ուր եւ հրապարակեցին իրենց պահանջագիրը։ Այդ մասին գրում է “Հայոց աշխարհ” թերթը։ “Շատերը կարծում էին, թե երեկվա բողոքի ակցիային ակտիվորեն կմասնակցի նաեւ Օսկանյանի հարազատ կուսակցությունը, […]

“Ալամ աշխարհի” հայերի նախագահ սատարման կարիք ունի. Ժամանակ

“Ալամ աշխարհի” հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պարզվում է, հեռահար նպատակներ ունի Հայաստանում։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։ “Չճշտված տեղեկություններով, նա ոչ միայն իր միությունն է տեղափոխում Հայաստան՝ Հյուսիսային պողոտա, այլեւ որոշել է բիզնես-գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Ուստի վերցրել ու ժամանակից շուտ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Ասում են՝ Արա Աբրահամյանն ինքը սատարման կարիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված