08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2012

Նախագահն ընդունեց Սերգեյ Ստեպաշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջեւ խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ […]

Քաղաքապետն Օսկանյանի համար ստորագրահավաք է սկսել

Henaran.am-ի տեղեկություններով, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Անձամբ նա բոլորին հորդորում է ստորագրեն տեքստի տակ, որպեսզի “անմեղ մարդուն չդատեն”: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը երբ ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք շեֆն էլ է ստորագրել, Հակոբջանյանն ասել է. “Կուզեի մեծ սիրով, բայց ի պաշտոնե չի թույլատրվում”:

Սյունիքի մարզպետն առողջ է

Henaran.am-ի տեղեկություններով, անցած գիշեր Մոսկվայից Հայաստան է վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա, մեր աղբյուրների փոխանցմամբ, հերթական բուժզննությունն էր անցնում: Նշենք, որ Խաչատրյանն ունի սրտի խնդիր, եւ անցած տարի ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը, մարզպետին վիրահատել էր՝ ստենդավորելով սիրտը: Աշնան եւ գարնանը սրացումներ մարզպետի մոտ նկատվում է եւ դա էր […]

Բրիթնին որոշել է, որ արդեն կարող է նման զգեստներ կրել /ֆոտո/

Լոս Անջելեսում կայացած “City of Hope Awards” երեկույթին, ի թիվս մյուս հայտնի հյուրերի, ներկա է եղել նաեւ փոփ-արքայադուստր Բրիթնի Սփիրսը: Պապարացցիների աչքից չի վրիպել երգչուհու թարմացած տեսքը` մի քանի տարիների շարունակական սթրեսներից հետո: Նա իսկապես բավականին լավ տեսք ունի վերջերս: Բրիթնին կրկին իր երջանիկ եւ ինքնավստահ կերպարի մեջ է: Երգչուհին երեկույթին ներկայացել է երկար, սպիտակ […]

Ծառուկյանը կզիջի՞

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ  քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե ավանդաբար ռուսամետ կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ն շրջադարձ է կատարում դեպի Արեւմուտք: Ավելի ուշ Henaran.am-ը Հմայակ Հովհաննիսյանի հարց ուղղեց, թե որքանո՞վ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարը տեղավորվում արեւմտամետ քաղաքական ուժի կերպարի մեջ: ‘’Դուք ձեր նկատառումներն եք հայտնում այն դժվարությունների մասին, որոնք սպասում են Գագիկ […]

Պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին. Արտակ Դավթյան

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ […]

“Սիրո հորմոնը” կազատի ալկոհոլային կախվածությունից

Ամերիկացի գիտնականները կարծում են , որ օքսիտոցին գիտական անունով “սիրո հորմոնը” կարող է օգնել ալկոհոլային կախվածության դեմ պայքարելուն: Ինչպես գրում է  “New Scientist” ամսագիրը, գիտնականները գիտափորձ են անցկացրել 11 կամավորների հետ, որոնք ալկոհոլից կախվածություն են ունեցել: Նրանց մի մասին օրական տվել են 2 չափաբաժին օքսիտոցին, իսկ նյուս մասին` պլացեբո: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ այն խմբի անդամները, […]

Աշոտյանը լրագրողների կարիքն ունի

ԿԳՆ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է լրագրողներին` հայ մամուլի օրվա առթիվ: Նախարարը համոզված է, որ առանց պրոֆեսիոնալ մամուլի քննադատության-աջակցության հնարավոր չէ արդյունավետ ղեկավարել որևէ ոլորտ : ‘Հարգելի լրագրողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Եթե Նապոլեոնը ժամանակին պնդում էր, որ չի համաձայնի ղեկավարել Ֆրանսիան ազատ մամուլի առկայության դեպքում, ապա այսօր պետք է պնդել հակառակը` […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ (Ռումինիա)` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի