08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 31, 2012

Կարող է ես 20 դոլարանոց կոստյումով գնամ, բայց ելույթս շատ տարբերվի ադրբեջանցի պատգամավորի ելույթից. Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանում ԱԺ-ի` պետբյուջեից եկող տարվա հատկացումների քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեցին ֆինանսների սղությունից: ԲՀԿ-ական պատգամավորն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ասաց, որ պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառով պատգամավորը զրկված է որակյալ բաճկոն գնելու հնարավորությունից եւ ադրբեջանական պատվիրակության առջեւ հանդիպումների ժամանակ ամաչում է, իսկ Էդմոն Մարուքյանը  ներկայացուցչական ծախսերի համար […]

Տեստոստերոնի մակարդակը կարելի է բարձրացնել բնական ճանապարհով

Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որը շատ կարեւոր է արական սեռի ներկայացուցիչների առողջության համար: Եթե դուք խնդիրներ ունեք` ձեր օրգանիզմում այս հորմոնի մակարդակի հետ  կապված, մի շտապեք հաբեր ընդունել կամ ներարկումներ ստանալ: Ավելի խելամիտ կլինի հետեւել մասնագետների խորհուրդներին: Առաջին հերթին, անհրաժեշտ է լրջորեն վերանայել ձեր կենսակերպը: Ահա եւ այն 4 գործոնները, որոնք կարող են ազդել […]

Մերկ արտիստները` սեփական ալբոմների շապիկներին /ֆոտո/

Վերջերս Քրիստինա Ագիլերան գովազդեց իր հերթական ստուդիական` “Lotus” կոչվող ալբոմը, որի շապիկին երգչուհին մերկ է պատկերված եւ կարծես թե ծնվում է լոտուսից: Սակայն նման քայլն արդեն շոկային չի համարվում հանրության համար, քանի որ ժամանակակից արտիստների համար արդեն ավանդական է դարձել  սեփական մերկ մարմնով զարդարել ոչ միայն ամսագրերի, այլ նաեւ իրենց ալբոմների շապիկները: Համարձակների թվում են […]

Մեկի պոչը միշտ մեկելի տակ է. ԲՀԿ-ի մասին

 ‘Ես լավ չեմ պատկերացնում, թե այդ սկզբունքը, որ մեկի պոչը միշտ մեկելի տակ է, ոնց պետք է խախտվի, կարող է այսքան տարիներ իշխանական տարիների անկյունաքարը մեկ էլ հանկարծ դառնա թունդ ընդդիմադիր’,-Henaran.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի գործելաոճն, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Վերջինս զարմանում է, որ նախագահական ընրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ ԲՀԿ-ը, […]

Վարչապետն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, […]

Փոփոխական եղանակը կշարունակվի

Հանրապետության տարածքում  նոյեմբերի 1-ին երեկոյան ժամերին, 2-ի գիշերը` առանձին շրջաններում, 3-5-ը օրվա ընթացքում շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ: 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան`1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  նոյեմբերի 1-3-ը  ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ֆիրդուսի փողոցում տուն է այրվում /լրացված/

Ֆիրդուսի փողոցի թիվ մեկ հասցեում տուն է այրվում: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Ահազանգը ԱԻՆ ստացվել է ժամը 17:56-ին: Դեպքի վայրում այժմ աշխատում են 4 մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 18:49 Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, քիչ առաջ հրդեհը մեկուսացվել է: Զոհեր եւ տուժածներ չկան:    

Գիտնականները բացահայտել են հաջողակ մարդկանց գաղտնիքը

Լոնդոնի համալսարաններից մեկի գիտնականները բացահայտել են` ինչու է որոշ մարդկանց բախտը մշտապես բերում, իսկ ոմանք իրենց անհաջողակ են համարում` հավաքելով հաջողությունների պատմությունների մեծ բազա: Պարզվել է, որ հաջողությունների պատմություններն ընդհանուր շատ բան ունեն: Հաջողակները միանգամից են հասկանում, որ հաջողությունն ինքն է գալիս  իրենց մոտ կամ էլ որ իրենց հնարավարություն է տրվում փոխել իրենց կյանքը: Նրանք միանգամից […]

Մխիթարյանը կրկին լավագույնն է

Դոնեցկի ‘Շախտյորի’ պաշտոնական կայքը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե իր ակումբի խաղացողներից ով է ամենալավը հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Հարցմանը մասնակցել է 1126 մարդ: Նրանց մեծամասնությունն իր ձայնը տվել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինիս օգտին քվեարկել է 645 մարդ, որը կազմում է ձայների մոտ 58 տոկոսը: Մխիթարյանն առաջ է անցել Տեյշեյրայից ու Պյատովից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի