23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեստոստերոնի մակարդակը կարելի է բարձրացնել բնական ճանապարհով

Տեստոստերոնը արական սեռական հորմոն է, որը շատ կարեւոր է արական սեռի ներկայացուցիչների առողջության համար: Եթե դուք խնդիրներ ունեք` ձեր օրգանիզմում այս հորմոնի մակարդակի հետ  կապված, մի շտապեք հաբեր ընդունել կամ ներարկումներ ստանալ: Ավելի խելամիտ կլինի հետեւել մասնագետների խորհուրդներին:

Առաջին հերթին, անհրաժեշտ է լրջորեն վերանայել ձեր կենսակերպը: Ահա եւ այն 4 գործոնները, որոնք կարող են ազդել տեստոստերոնի մակարդակի վրա:

Նորմալ քնեք: Քիչ քնելը հիմնական խթանն է տեստոստերոնի մակարդակի նվազման համար շատ տղամարդկանց մոտ: Քիչ քնելը կարող է նաեւ ազդել հորմոնների եւ արյան քիմիական բաղադրության վրա: Իսկ դա, ինչպես հայտնի է, բացասաբար է անդրադառնում տեստոստերոնի վրա: Քնեք 7-8 ժամ, նույնիսկ եթե դա չի համապատասխանում ձեր սովորական գրաֆիկին:

Քաշը նորմայի մեջ պահեք: Տղամարդիկ, ովքեր ավել քաշի կամ ճարպակալման խնդիր ունեն, հիմնականում տեստոստերոնի ցածր մակարդակ ունեն:

Ակտիվ կենսակերպ վարեք: Տեստոստերոնը ձեր օրգանիզմի պահանջներին հարմարվելու հակում ունի: Եթե դուք շատ ժամանակ եք պառկած անցկացնում, ձեր ուղեղը “հաղորդագրություն է ստանում” այն մասին, որ դուք հորմոնների մեծ քանակության կարիք չունեք ոսկորները եւ մկաններն ամրապնդելու համար: Սակայն եթե դուք ֆիզիկապես ակտիվ եք, ապա ձեր ուղեղին ազդանշան է գալիս տեստոստերոնի ավելի շատ քանակության սինթեզի մասին:

Խուսափեք սթրեսներից, հակառակ դեպքում` ձեր օրգանիզմը կսկսի կորտիզոլի` սթրեսի հորմոնի “արտահոսք ունենալ  եւ քիչ տեստոստերոն արտադրել: Այնպես կազմակերպեք ձեր աշխատանքային օրը, որ այն ամենաշատը 10 ժամ լինի: Մնացած ազատ ժամանակը դուք կարող եք զբաղվել ձեր սիրելի հոբբիով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ