Մեկի պոչը միշտ մեկելի տակ է. ԲՀԿ-ի մասին
‘Ես լավ չեմ պատկերացնում, թե այդ սկզբունքը, որ մեկի պոչը միշտ մեկելի տակ է, ոնց պետք է խախտվի, կարող է այսքան տարիներ իշխանական տարիների անկյունաքարը մեկ էլ հանկարծ դառնա թունդ ընդդիմադիր’,-Henaran.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԲՀԿ-ի գործելաոճն, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Վերջինս զարմանում է, որ նախագահական ընրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն ոչ ԲՀԿ-ը, ոչ ՀԱԿ-ը չեն հայտարարել իրենց դիրքորոշման մասին: Սադոյանը քիչ հավանական է համարում, որ ԲՀԿ առաջնորդը և ԲՀԿ-ը կարող են ‘թունդ ընդդիմադիր’ դառնալ:
ԲՀԿ-ը, Սադոյանի խոսքով չի տարբերվում նույնիսկ գաղափարական առումով: ‘Ցավում եմ, որ մեր քաղաքական դաշտի մեծագույն հատվածը որևէ գաղափարական պատկանելիություն չունի:
Ինչով է տարբերվում ԲՀԿ-ը ՀՀԿ-ից, ՀԱԿ-ը ինչով է տարբերվում, նույնիսկ չենք հասկանում, թե ինչ է ՀԱԿ-ը կուսակցություն, թե միավորում: Ճահճային իրավիճակ է ստեղծվել մեր դաշտում: Ճիշտ ու լավ կլիներ, որ քաղաքական դաշտում հայտնվեին նոր երիատասարդ քաղաքական, գաղափարական ուժեր’,-եզրափակեց ԱԺԴ ղեկավարը: