29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը կզիջի՞

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ  քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե ավանդաբար ռուսամետ կողմնորոշում ունեցող ԲՀԿ-ն շրջադարձ է կատարում դեպի Արեւմուտք:

Ավելի ուշ Henaran.am-ը Հմայակ Հովհաննիսյանի հարց ուղղեց, թե որքանո՞վ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարը տեղավորվում արեւմտամետ քաղաքական ուժի կերպարի մեջ:

‘’Դուք ձեր նկատառումներն եք հայտնում այն դժվարությունների մասին, որոնք սպասում են Գագիկ Ծառուկյանին այդ ճանապարհին”,-մեր դիտարկմանն արձագանքեց Հմայակ Հովհաննիսյանը եւ շարունակեց.’’Մենք տեսնում ենք, որ եթե ինձ Գագիկ Ծառուկյանը հանձնեց, Օսկանյանին չհանձնեց, իսկ Օսկանյանն այսօր այս զարգացումների արդյունքում դարձավ ԲՀԿ փաստացի գաղափարական քաղաքական առաջնորդը: Մի իրավիճակում, երբ Գագիկ Ծառուկյանը ստվերվեց, նահանջեց, ֆրակցիան պտտվում  է Օսկանյանի շուրջը”:

Հմայակ Հովհանիսյանից հետաքրքրվեցինք,  թե արդյո՞ք իր նկարագրած սցենարը պետք է Գագիկ Ծառուկյանին: Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց.”Ծառուկյանը չգիտի` ինչն է իրեն պետք , ինչը պետք չի: Նա այդ հարցերում բավականին լուրջ դժվարություններ ունի պարզելու, թե ինչն է իր համար լավը, ինչը` վատ”:

Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց ԲՀԿ-ի վերջին համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը. ”Համագումարին ինքը կտրվեց գրավոր տեքստից, եւ ասաց, որ եթե ես տեսնեմ, որ որեւէ մեկը կարողանա ինձնից ավելի լավ կատարել նախագահի պարտականությունները եւ ավելի հմտորեն ղեկավարի կուսակցությունը, ես իմ տեղը  կզիջեմ եւ կասեմ` ես գնում եմ զբաղվելու իմ գործով, իսկ երբ մարդը կտրվում է գրավոր տեքստից, նա առավելագույնս անկեղծ է:

Ուրեմն, Գագիկ Ծառուկյանը հոգեբանորեն դեռ այն ժամանակ պատրաստ էր եւ եթե տեսնի, որ իր շուրջ սկսվել է մի պրոցես, որը շրջապտույտի նման իրեն տանում է մի դաշտ, որը իր եւ իր շահերի համար վտանգավոր է, դուք գտնում եք, որ այսօր պատրաստ չի՞ լինի”:

Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե քաղաքականության մեջ թիմ փոխելը ընդունելի է, մինչդեռ գաղափարախոսություն փոխելը կործանարար է քաղաքական գործչի համար, իսկ աշխարհաքաղաքական կրեդոն փոխելը, ուղղակի “Опасно для жизни”:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստ չէ նախագահի պաշտոնի հավակնորդի բեռն իր ուսերին վերցնել:

’’ Եթե այս իրադարձությունները Օսկանյանի շուրջ չլինեին, Օսկանյանը մեծ ճիգեր պետք է գործադրեր, որպեսզի հնարավորություն ունենա հերոսանալու եւ ներկայանալու  տառապյալի լուսապսակով”:

Ըստ նրա, Օսկանյանը նախագահի մյուս թեկնածուների նկատմամբ արդեն առավելություն ունի` նրա քարոզարշավը սեպտեմբեր ամսից սկսված կարելի է համարել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ