24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Օբամայաբուժությունը”` “ռոմնիզիայի” դեմ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր քաղաքական հակառակորդ Միթ Ռոմնիին, ով եւս առաջադրված է որպես նախագահի թեկնածու առաջիկա ընտրություններում,  “ռոմնիզիա” ախտորոշումն է տվել: “Դա հիվանդություն է, որն ստիպում է մոռանալ նախկին խոստումները եւ հայացքները”, -մեկնաբանել է Օբաման, գրում է “утро.ру”-ն:

Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Ջորջ Մեյսոնի համալսարանում` Օբաման նշել է, որ աշխատատեղերին, հակաբեղմնավորիչ միջոցներին, հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելուն եւ գենդերային հավասարությանը վերաբերող հարցերում Ռոմնիի մոտ “ռոմնիզիա” է նկատվում, եւ որ նրա առաջարկած քաղաքականությունն ավելի շատ համապատասխան է 1950-ականներին:

“Եթե դուք հիվանդացել եք “ռոմնիզիայով” լավ նորություն կա` “օբամայաբուժությունը կօգնի ձեզ հիվանդությունը հաղթահարել վաղ շրջանում: Մենք ձեզ ոտքի կկանգնեցնենք”,-կատակել է նախագահը:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան 2012-ի նոյեմբերի 6-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարեն գործող նախագահ Բարաք Օբաման եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ