24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիայում ժամանակավոր հրադադար կհաստատվի

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին այսօր` հոկտեմբերի 20-ին, բանակցություններ կվարի սիրիական իշխանություններրի հետ: Դիվանագետը կփորձի ժամանակավոր հրադադար հաստատել կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Բրահիմին հայտարարել է, որ զինված պայքարը հարկավոր է գոնե ժամանակավորապես դադարեցնել Քուրբան-Բայրամը նշելու ընթացքում: Սիրիական կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը` մասնակցել բանակցություններին, սակայն երկրի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է միայն կրակի երկկողմ դադարեցմանը:

Օրերս ընդդիմության ներկայացուցիները հայտարարել էին, որ պատրաստ են ժամանակավոր հրադադար պահպանել տոնակատարությունների ընթացքում` հոկտեմբերի 26-29-ը, սակայն “եթե պայմանավորվածությունը խախտվի, պատասխանատվությունը Բաշար ալ-Ասադի վարչակարգի վրա է լինելու”: Հատուկ պատվիրակ Բրահիմին, սակայն, հույս ունի, որ ժամանակավոր հրադադար հաստատելը կարող է առաջին քայլը դառնալ` հակամարտության կարգավորման հարցում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի եւ նրա հակառակորդների զինված բախումները շարունակվում են 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 20 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ