25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն Օսկանյանին մենակ թողեց. Հայոց աշխարհ

“Սիվիլիթաս” հիմնադրամը մի քանի օր իր նախաձեռնությունը “գովազդելուց” հետո, երեկ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի բողոքի երթ ու ակցիա իրականացրեց. Հիմնադրամի աշխատակիցները Հյուսիսային պողոտայից երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ, ուր եւ հրապարակեցին իրենց պահանջագիրը։ Այդ մասին գրում է “Հայոց աշխարհ” թերթը։

“Շատերը կարծում էին, թե երեկվա բողոքի ակցիային ակտիվորեն կմասնակցի նաեւ Օսկանյանի հարազատ կուսակցությունը, սակայն երեկ ԲՀԿ-ականներից ոչ ոք չմասնակցեց բողոքի ակցիային։

Այս փաստը կարելի էր եւ տարօրինակ չհամարել, եթե շաբաթներ առաջ նույն գլխավոր դատախազության շենքի դիմաց տեսած չլինեինք ԲՀԿ-ական պատգամավոր էլինար Վարդանյանին, որը մեծ ոգեւորությամբ մասնակցում էր ի պաշտպանություն ՀԱԿ-ի “քաղբանտարկյալների» բողոքի ակցիային”,- գրում է “Հայոց աշխարհը”։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ