04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միշել Պլատինին Հայրապետյանի ընկերն է

 Այսօր Երեւանում, “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Արարատ”  սրահում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի “Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում անցկացվող կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Վրաստանի, Սլովակիայի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ, գործադիր տնօրեններ:

Կլոր սեղանին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 8-ին Երեւան էր ժամանել նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Մարիոս Լեւկարիտիսը, ՈՒԵՖԱ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեոդոր Թեոդորիդիսը, ՈՒԵՖԱ-ի “Բարձրագույն գործադիր ծրագրի” ղեկավար Մարկ Էսսելինգը, ՈՒԵՖԱ-ի նախագահի խորհրդական  Պասկալ Տորեսը, ՈՒԵՖԱ-ի բաժինների ղեկավարներ, մենեջմենթի ներկայացուցիչներ:

Դեռեւս ամիսներ առաջ ՈՒԵՖԱՆ-ն քննարկեց “Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում Կլոր սեղանը Երեւանում անցկացնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը եւ նկատի ունենալով ՀՖՖ-ի ներգրավվածությունը ՈՒԵՖԱ-ի միջազգային մի շարք ծրագրերում, նմանօրինակ միջոցառումներ անցկացնելու ՀՖՖ-ի մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների պատրաստվածությունը, որոշում ընդունեց Կլոր սեղանը Երեւանում անցկացնելու մասին:

“Բարձրագույն գործադիր ծրագրի” շրջանակներում անցկացվող Կլոր սեղանների նպատակն է ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ ավելի անմիջական եւ ավելի կառուցողական պայմաններում քննարկել ֆուտբոլի զարգացման ռազմավարական խնդիրներ, ՈՒԵՖԱ-ի եւ ազգային ֆեդերացիաների համագործակցության հեռանկարային մոդելներ եւ մոտեցումներ, որոնք կբերեն ֆուտբոլի առավել կայուն զարգացման, ֆուտբոլային ենթակառուցվածքների առավել դինամիկ եւ արդյունավետ փոխգործակցության:

Կլոր սեղանի ավարտին ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշեց, որ երեւանյան Կլոր սեղանի ընթացքում իրենք քննարկվել են բավականին հետաքրքիր հարցեր, առաջ են քաշվել նոր գաղափարներ` մասնավորապես կապված մրցավարության զարգացման խնդիրների հետ եւ այլն, եւ որ ինքը գոհ է քննարկման արդյունքներից:

“Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել” հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանեց.”Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ