22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն ամպագոռգոռ հայտարարության կարիք չուներ. Արտակ Դավթյան

 ՛՛Մենք արդեն հայտարարել ենք, որ ՛՛Դաշնակցության՛՛ թեկնածուի հարցը լուծվելու է կուսակցության Գերագույն արտակարգ ժողովի ժամանակ, որը կգումարվի դեկտեմբերի մինչև տասնհինգը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով՝ այդ ժամանակ էլ ՀՅԴ-ն հստակ հանդես կգա ու կասի` պաշտպանում է որևէ մեկին, սեփական թեկնածուն է առաջադրում, թե չեզոք դիրք է գրավում:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի դիրքորոշմանը, ապա Մինասյանը կարծում է, որ միայն Օսկանյանի դեպքում կուսակցության որոշումը չպիտի որակել որպես ընդդիմադիր: ՛՛ԲՀԿ-ի կեցվածքը դրական  եմ քննադատում, որ պաշտպանում է իր ֆրակցիայի անդամին, բայց սրանից հետագա ենթադրություններ չի կարելի անել՛՛,-հավելեց Մինասյանը:

Խոսելով Վարդան Օսկանյանի երեկ տված հարզացրուցի մասին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ Օսկանյանի ու իր կուսակցության որոշումն է ինչպես վարվել նախագահական ընտրություններում:

Անդրադարձ կատարվեց նար ԵԽԽՎ-ում-ում ԲՀԿ-ի արած հայտարարությանը, որով Նարիա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը պատրաստ են ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին`հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ: ՛՛ԲՀԿ-ն ինքն է որոշում, ում է ներկայացնում միջազգային կառույցում, առանց ամպագոռգոռ հայտարարության էլ կարող էին ներկայացնել, եթե Օսկանյանը դրա կարիքն ունի՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ